.Ovi Store-ը ներկայացնում է Fitness Planner ծրագիրը Symbian-ների համար28 ապրիլի 2011 PanARMENIAN.Net - Շնորհիվ այս ծրագրի յուրաքանչյուր մարդ կարող է հաշվարկել, թե օրվա մեջ որքան ժամանակ է քայլում, վազում, լողում կամ այլ մարզաձևով զբաղվում Nokia Ovi Daily Apps blog-ն այսօր ներկայացրեց Fitness Planner ծրագիրը Symbian հեռախոսների համար։ Շնորհիվ այս ծրագրի յուրաքանչյուր մարդ կարող է հաշվարկել, թե օրվա մեջ որքան ժամանակ է քայլում, վազում, լողում կամ այլ մարզաձևով զբաղվում։ Այս ծրագիրը նախատեսված է ֆիզիկապես անընդհատ շարժման մեջ գտնվող մարդկանց և սպորտի սիրահարների համար։ Ծրագիրն ապահովում է օգտվողի օրական կատարած ֆիզիկական գործողության գծապատկերը։ Եթե օգտագործողն առաջադրանք է նշում՝ ավտովարում, վարելու օր և ժամ, ապա պլանավորում, որ 50 րոպեում պետք է վարի 15 մղոն, վարելուց հետո ծրագիրը ցույց է տալիս, թե օգտագործողը վարել է 15 մղոնը՝ 58 րոպեում։ Ծրագիրը ներառում է հետևյալ ատլետիկ գործողությունները՝ քայլ, վազք, հեծանվային սպորտ, լող, թիավարում, մագլցում, սքեյթինգ, աերոբիկա, դահուկային սպորտ։ Ծրագրի ծավալն է 0,48MB, լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և իտալերեն։ Գինը՝ 1 դոլար Ovi Store-ից։ | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |