Զիադ Աթալլա.Ծովի, մեղրի և Սևանա լճի մասին26 դեկտեմբերի 2011 PanARMENIAN.Net - Դիվանագետի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է, որի ակունքները հասնում են դեռ Հնագույն աշխարհ: Բարձրագույն ներկայացուցչական առաքելությունը ստիպում է հասարակությանը դիվանագետներին նայել որպես պաշտոնատար անձանց՝ միաժամանակ բաց թողնելով մարդկային և անհատական գործոնը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Լիբանանի գործերում ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլան համաձայնվեց պատմել Հայաստանում եղած ժամանակ ձևավորված տպավորությունների մասին և կիսվել իր հետ պատահած հետաքրքիր պատմություններով: «Ես հաճելիորեն զարմացած էի, երբ եկա Երևան…»,- խոսքը սկսեց պարոն Աթալլան,- «Մինչև ժամանելն իմ ընկերները շատ հակասական կարծիքներ էին հայտնել Հայաստանի մասին, ոմանք ասում էին, որ այստեղ չկա էլեկտրականություն, և Երևանը քաոսային քաղաք է, մյուսներն ասում էին, որ Երևանը հիանալի քաղաք է և այլն»: Այսքան հակասական կարծիքները ստիպեցին Աթալլային գալ Երևան առանց ինչ-որ նախապաշարմունքների, որպեսզի ստեղծի իր, մյուսներից առանձին տպավորությունները: Երևանում ամենաաչքի ընկնող երևույթն Աթալլայի համար անվտանգությունն էր, որը նա զգաց՝ լինելով այստեղ. «Երևանը շատ անվտանգ քաղաք է: Բացի դրանից, ինձ դուր է գալիս եղանակը, չնայած նրան, որ խոնավությունն ավելի քիչ է, քան Լիբանանում, մարդիկ բավական բարյացակամ են, խոսում են նորմալ անգլերենով, այստեղից Լիբանան ինքնաթիռով երկու ժամ է…Այսինքն, կարելի է ասել, ես բավական շատ առավելություններ գտա Հայաստանում աշխատանքի մեջ»: Իսկ արդյոք հեշտ հարմարվեցի՞ք հայերի կենսակերպին: Ինչ-որ տարօրինակ բան կա՞ր, որի հետ ստիպված եղած բախվել Երևանում: Մինչև Երևանը ես աշխատել էի Տոկիոյում, այնուհետև՝ Վաշինգտոնում և, կարելի է ասել, ես վարժվել էի արագ հարմարվել իրավիճակին և տարբերություններ ու նմանություններ գտնել լիբանանյան հասարակության և տվյալ երկրի հասարակության միջև: Եթե անկեղծ, հայերի և լիբանանցիների միջև մեծ տարբերություն չկա: Երկու ժողովուրդների խոհանոցները նույնպես շատ նման են: Եթե խոսելի ուտելիքի մասին, ինձ հատկապես դուր են գալիս ձեր մրգերը և բանջարեղենը: Միակ բանը, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ է Հայաստանին, ծովն է… Ծովն ազդում է մարդկանց բնավորությունների, նրանց կենսակերպի վրա, և ամեն ինչից զատ ես նախընտրում եմ միշտ հանգստանալ ծովի մոտ: Քանի որ Հայաստանում ծով չկա, Աթալլան հաճախ է լինում Սևանա լճում: Ինչպես կիսվեց նա PanARMENIAN.Net ի հետ, հենց Սևանա լիճ կատարած ուղևորություններից մեկի ժամանակ նրա հետ պատահել է մի դեպք: «Մի անգամ մենք մեծ պատվիրակությամբ մեկնեցինք Գեղարդ, որտեղ եպիսկոպոսը հյուրիասիրեց մեզ տեղի համեղ մեղրով: Մեղրն այնքան լավն էր, որ մենք չափից շատ կերանք այն: Իսկ Գեղարդից հետո մենք պետք է մեկնեինք Սևան, քանի որ հրավիրված էինք ճաշի: Պատկերացնում եք, ինչ վատ զգացինք մեզ, երբ պարզվեց, որ ճաշացանկի մեջ մտնում են բացառապես ձկնային ուտեստներ, որոնք մենք նույնիսկ չփորձեցինք»: Ամանորի նախաշեմին ցանկալի կլիներ իմանալ, թե ինչպես են լիբանանցիները նշում Նոր տարին: Լիբանանցիների յուրահատկությունը նրանում է, որ մահմեդականները և քրիստոնյաները միշտ միասին են նշում բոլոր տոները: Ավելին, կարող եմ հավաստիացնել, որ Նոր տարին մահմեդականներն ավելի մեծ շուքով են նշում, քան քրիստոնյաները: Այդ մասին վկայում է տարվա այդ ժամանակ մահմեդական թաղամասերում դեկորացիաների առատությունը: Լիբանանցիների մեծամասնությունը նախընտրում է Ամանորը դիմավորել տանը հարազատների հետ, իսկ ոմանք նշում են ակումբներում կամ ընկերների հետ: Սովորաբար այս շրջանում շատ լիբանանցիներ մեկնում են արտասահմանից հարազատներին տեսնելու համար, և Լիբանանում նախատոնական շրջանում միշտ եռուզեռ է տիրում: Գոհար Կարապետյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |