Որքա՞ն ժամանակ հետո հայ ինտերնետ օգտագործողներին հասանելի կլինեն ՏՏ համաշխարհային նվաճումների բարիքները

Առայժմ համաշխարհային ՏՏ ոլորտի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ տեղեկատվական շուկայի հսկաների` Google եւ Microsoft ընկերությունների աննախադեպ մրցակցության իրադարձությունները, Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանավեճերն էլեկտրոնային կ

Արդեն մեկ ամիս է, ողջ աշխարհում ինտերնետից օգտվողների եւ ՏՏ մասնագետների ուշադրության կենտրոնում է երեք իրադարձություն`մի կողմից Microsoft կորպորացիայի արտադրանք հանդիսացող Windows 7 նոր օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտը, մյուս կողմից` Google ընկերության արագագործ զննարկիչի (բրաուզերի) թողարկումն ու սեփական օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքը:

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտի մասնագետներն արդեն սկսում են խոսել համակարգչային բնագավառում այդ երկու հսկաների միջեւ հնարավոր խոշորամասշտաբ պատերազմի մասին: Ընդ որում, ինչպես դա ընդունված է անել պատերազմի ժամանակ, հակամարտող կողմերը փորձում են միմյանց հարվածներ հասցնել ամենացավոտ կետերին: Google-ը պատրաստվում է բոլորի համար սովորական եւ ընդունված Windows օպերացիոն համակարգերի (ՕՀ)փոխարինող ստեղծել, իսկ Microsoft-ը, իր հերթին, սկսել է զբաղվել որոնման շուկայով` ներկայացնելով իր Bing որոնման համակարգը եւ գործընկերային համաձայնագիր կնքելով այդ շուկայում ոչ փոքր մասնաբաժին ունեցող Yahoo ընկերության հետ:

Google-ի առաջարկած բոլոր ծառայությունները` Gmail փոստը, Chrom զննարկիչը եւ ուրիշներ, ընկերության կողմից բնութագրվում են որպես անվճար, արագ եւ հարմարավետ: Օգտագործողների մոտ եւս այնպիսի կարծիք է ստեղծվում, որ նոր օպերացիոն համակարգը նույնպես այդպիսին կլինի:

Microsoft-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, նոր օպերացիոն համակարգի մասին խոսում են որպես ընկերության կողմից առաջարկված լավագույն արտադրանքի եւ վստահեցնում են, որ բոլոր նորամուծություններն ու լրացումները կատարվել են օգտվողների գնահատականների հիման վրա: Ընկերությունում նույնիսկ չեն թաքցնում, որ «սովորել» են մրցակիցներից, օրինակ` ծրագրերի խոշոր նշանների օգտագործումը էկրանի ներքեւում, ինչպես դա Apple մոտ է:

Ինչպես եւ նախկինում, Windows-ի բոլոր նախորդ վարկածներում, օպերացիոն համակարգի նոր վարկածն իր նախորդից տարբերվում է գեղեցկությամբ, որպես նորություն առաջարկվում է էջերի եռաչափ թերթումը, ցանկացած օտարերկրյա կայքի ակնթարթային թարգմանությունը, ավելորդ պատուհանների փակումը, երբ մկնիկով մատնացույց ես անում հարկավորը, քարտեզների արագ բացումը եւ այլն: Սակայն գլխավորն այն է, ինչպես ասում են մասնագետները, որ այդ համակարգով արագ աշխատում են նույնիսկ հին համակարգիչները: Առաջին անգամ Windows-ի ներկայացրած ՕՀ-ն ավելի քիչ ռեսուրս է խլում, քան նախորդը:

Նոր Windows-ի լույս տեսնելուն զուգընթաց, Microsoft-ը ներկայացնում է Office-2010 օֆիսային ծրագրերի նոր փաթեթը: Եվ որքան էլ որ տարօրինակ թվա տվյալ ընկերության արտադրանքի համար, առաջին անգամ այդ փաթեթի օգտագործումն անվճար է, եթե չտեղադրվի համակարգչի վրա, այլ օգտագործվի ինտերնետի միջոցով: Ի հաստատումն այդ նախաձեռնության, ինչպես հայտնի է դարձել վերջերս, Microsoft կորպորացիան գնել է office. com դոմենը, որը նախկինում պատկանում էր ContactOffice բելգիական ընկերությանը եւ օգտագործվում էր փաստաթղթերի հետ աշխատանքի ժամանակ հավելումների on-line տեղակայման համար: Ենթադրվում է, որ Microsoft-ը office. com դոմենը կօգտագործի օֆիսային ծրագրերի on-line վարկածների տեղակայման համար, ինչպիսիք են Word-ը, Excel-ը, PowerPoint-ը եւ OneNote-ը:

Ուրեմն, ինչո՞վ են ուշագրավ երկու տեղեկատվական հսկաների միջեւ այս մրցակցության պտուղները: Արտադրանքն էժանանում է, առավել մատչելի, երբեմն նաեւ բոլորովին անվճար է դառնում:

Համաշխարհային ՏՏ արդյունաբերության այս վառ իրադարձությունների պատասխանը դարձավ այն, որ Հայաստանը շարունակում է «Էլեկտրոնային կառավարություն» նախագծի ներմուծման թեմայի քննարկումը: Սակայն, առայժմ հայտնի չէ, թե Հայաստանում երբ տեսանելի կլինեն «Էլեկտրոնային կառավարություն» նախագծի իրական արդյունքները:

Արդեն մի քանի տարի է, Հայաստանի կառավարությունը, ժամանակ առ ժամանակ, հայ հասարակայնությանը տեղեկացնում է, որ աշխատանքներ է տանում էլեկտրոնային կառավարություն եւ էլեկտրոնային կառավարում նախագծերի ուղղությամբ: Հայաստանի ԶԼՄ-ները նույնպես ակտիվորեն լուսաբանում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, սակայն այս նախագծերի իրականացման համար կառավարության ձեռնարկած բոլոր քայլերը, ինչպես նաեւ նախագծերն իրենք պարուրված են խորհրդավորության լուսապսակով: Նախագծերի որոշակի ասպեկտներ, իհարկե, արդեն հայտնի են, պարզապես կառավարությունում չեն սիրում պատասխանել իրականացման ժամկետների մասին հարցերին եւ նախընտրում են խույս տալ այնպիսի հարմար արտահայտություններով, ինչպիսիք են «մոտ ապագայում», «առաջիկայում» եւ այլն:

Վերջին ժամանակներս գաղտնիության քողը փոքր-ինչ բացվել է, եւ հայ հասարակությանը ներկայացվել են տվյալ նախագծի բաղկացուցիչ մասերը, այն, որ կառավարությունը ծրագրում է Հայաստանի ողջ տարածքն ապահովել լայնագիծ ինտերնետով, մասնավորապես, օպտիկական ցանցի միջոցով կապ կազմակերպել բոլոր խոշոր բնակավայրերի միջեւ: Ինչպես նաեւ իրականացնել էլեկտրոնային հարկերի, էլեկտրոնային կրթության, առողջապահության նախագծերը, ապա նաեւ կսկսվի էլեկտրոնային անձ հաստատող քարտերի համակարգի կիրառումը, որոնք այնուհետեւ երկրի ներսում կփոխարինեն անձնագրերը: Բոլոր այս նախագծերը, ներառյալ նաեւ «Էլեկտրոնային կառավարություն» նախագիծն էլ հենց կդառնան մեկ գլոբալ նախագծի` «Էլեկտրոնային կառավարման», բաղկացուցիչ մասերը:

Սակայն ամեն ինչի մասին հերթով: 2009 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի կառավարությունում հերթական նիստ է տեղի ունեցել` նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման հարցերին, եւ կառավարական կայքում պաշտոնական հաղորդագրության մեջ արդեն որ երրորդ անգամ հետեւյալ տեղեկությունն է հայտնվել. «Քննարկվել է Հայաստանում «էլեկտրոնային կառավարման» համակարգի կիրառմանն ուղղորդված աշխատանքների հարցը: Մասնավորապես, նշվել է, որ տվյալ նախագծի շրջանակներում աշխատանքները շարունակվում են, ինչպես նաեւ ճշգրտվում են տվյալ ուղղությամբ առաջնային միջոցառումների ծրագրերը: Քննարկման արդյունքում նշվել է, որ նախորդ նիստի մի շարք հանձնարարությունների վերաբերյալ որոշակի առաջընթաց է արձանագրվել, իսկ ոմանք էլ դեռ գտնվում են քննարկման փուլում: Վարչապետը հանձնարարել է շարունակել բարձրացված հարցերի լուծումների որոնումը»:

Առաջին քայլը, որը թույլ կտա իրականացնել բոլոր վերը նշված նախագծերը, պետք է լինի հանրապետության ողջ տարածքն արագ ինտերնետով ապահովելը, ինչի համար անհրաժեշտ է բազմապատիկ չափով մեծացնել հանրապետությանը մատակարարվող ինտերնետի գծերի թողունակությունը եւ հուսալի օպտիկամանրաթելային ենթակառույցի ստեղծումն է, որն իրար կկապի երկրի բոլոր խոշոր բնակավայրերը: Այնուհետեւ կառավարությունը մյուս նախագծերի իրականացման իրական հնարավորություն կունենա, իսկ Հայաստանի բնակչությանը մատչելի կլինեն ՏՏ ընկերությունների համաշխարհային մրցակցության բոլոր բարիքները:

Գրիգորիյ Յուրին / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---