Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը հասնում է 1,5 մլն

Հեռահաղորդակցությունների և ՏՏ ոլորտում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում

2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 1,5 մլն (ներառյալ բջջային ինտերնտեից օգտվողներին): Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: Ըստ Արաբաջյանի, լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը Հայաստանում գերազանցում է 160 հազարը: Մինչդեռ, ըստ 2010թ. հունվարի 1-ի տվյալներով Dial-up լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը նվազել է ավելի քան 2 անգամ՝ հասնելով 21 հազարի: Միևնույն ժամանակ, Հայաստանում ինտերնետի թողունակությունը Հայաստանում կազմում է 7833 Մբիտ/վրկ, այդպիսով ապահովելով թրաֆիկի 2,3 անգամյա աճ 2010թ. առաջին 9 ամիսներում:

PanARMENIAN.Net - Հայտարարությունն այն մասին, թե, իբր, Հայաստանում 1,5 մլն մարդ օգտվում է ինտերնետից, որոշ չափով գովազդային բնույթ է կրում, գտնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Ինտերնետից օգտվողների վիճակագրությունը հաշվառման մեթոդաբանության հարց է: Եթե հաշվի առնենք բջջային ինտերնետից օգտվողների քանակը, ապա 1,5 մլն վերաբերյալ վիճակագրությունը ճիշտ է: Սակայն, հարկավոր է հաշվի առնել ինտերնետի իրական օգտագործողներին՝ DSL-ով, մալուխային կապուղիներով»,-հոկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Կարեն Վարդանյանը: Ըստ նրա, հարկավոր է ճիշտ որոշել այն «զրոյական կետը«, որից մեկնարկեց ինտերնետի բաժանորդների աճը Հայաստանում:

«Կոմսթար-ՕՏՍ» ընկերության դուստր «Կառնետ-ԱՄ» ընկերությունը սկսել է WiMAX ցանցի փորձնական շահագործումը Ծաղկաձորում: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ընկերության դուստր ձեռնարկությունում, 2010թ. հոկտեմբերից «Կառնետ-ԱՄ» ընկերությունը Ծաղկաձորում գործարկել է բջջային WiMAX զարգացման նախագիծը, որը մի տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս անլար ինտերնետի ծառայություն մատուցել: Փորձնական նախագծի շրջանակներում տեղադրվել է OmniMAX բազմասեկտոր բազային կայանը, որը ապահովում է մատչելիություն և ծածկույթ ամբողջ քաղաքի տարածքում: Տվյալ նախագծի հաջողության դեպքում, ընկերությանը հասանելի կդառնան այլընտրանքային սարքավորումները՝ ցանցի հետագա ընդլայնման համար:

Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեռևս պատրաստ չէ հաճախականություններ տրամադրել LTE ցանցերի ստեղծման համար: Ինչպես լրագրողներին է հայտնել հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, ՀՀ բջջային կապի բոլոր երեք օպերատորները հետաքրքրվում են այդ տեխնոլոգիայով, սակայն այսօրվա դրությամբ չորրորդ սերնդի ցանցի ստեղծման համար հաճախականությունների հատկացումը կապված է որոշ խնդիրների հետ և չի կարող բավարարել բոլոր օպերատորների պահանջները: «Օրինակ, այն հաճախականությունները, որոնք շատ երկրներում հատկացված են LTE-ներին, մեր մոտ հատկացված են հեռուստատեսությանը, կան հաճախականություններ, որոնք կիրառվում են այլ նպատակների համար: Մենք կորոնենք հաճախականությունների առավել օպտիմալ շերտեր՝ ղեկավարվելով Էկետրակապի միջազգային միության խորհուրդներով»,-ասել է Սամվել Արաբաջյանը: Նա նշել է նաև, որ հանձնաժողովը հաճախականություններ տրամադրելու հայտեր դեռևս չի ստացել:

ՄՏՍ ընկերությունը (դուստր ձեռնարկությունը ՀՀ-ում՝ ՎիվաՍել-ՄՏՍ) հայտարարել է մինչև 2010թ. ավարտը Հայաստանում և Ուկրաինայում LTE ցանցի թեստային գործարկման մտադրության մասին:

Համաձայն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հետազոտական հիմնադրամի նախնական արդյունքների, համակարգչային տեխնիկայի թափանցումը Հայաստան չի գերազանցում 20 տոկոսը: Ինչպես հայտնել է հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել գոնե 50 տոկոսի: Ընթացիկ տարվա նոյեմբերից Հայաստանի տարածքում մեկնարկում է «Համակարգիչ բոլորի համար» պետական ծրագիրը, որը գտնվում է փորձնական փուլում: ՀԲ-ն պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել այդ ծրագիրը 3 մլն դոլարի չափով, եթե կազմակերպությունը հաստատի նախագիծը: Բանակցություններ են ընթանում նաև Microsoft ընկերության հետ ծրագրի շրջանակներում ծրագրային ապահովման համար զեղչեր տրամադրելու վերաբերյալ:

Միաժականակ, ինչպես հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի 30 դպրոցականներին բաժին է ընկնում մեկ համակարգիչ: Նրա խոսքերով, 2003-ին այդ հարաբերակցությունը կազմում էր 1:400: «Դպրոցները համակարգիչներով ապահովելը մեր առաջնահերթ նպատակն է»,- ասել է նախագահը և հավելել, որ ծրագրի նպատակն է հասնել 1:25 ցուցանիշի, իսկ երկարաժակետ հեռանկարում` մոտենալ զարգացած երկրների մակարդակին, որտեղ 5 սովորողին բաժին է ընկնում 1 համակարգիչ:

Հայաստանում է գտնվում «Սինոփսիսի» գիտական ներուժի 10 տոկոսը: Նման տվյալներ է հրապարակել Synopsys Inc նախագահ Չի Ֆուն Չանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ամբողջ աշխարհում «Սինոփսիսի» ճարտարգետների թիվը հասնում է 5000, իսկ Հայաստանում աշխատում է շուրջ 500 մասնագետ: «Հայաստանն որոշակի ազդեցություն ունեցավ «Սինոփսիսի» ընդհանուր հաջողության վրա: Կա շատ կարևոր արտադրանք, որը նախագծվել է Հայաստանում»,-ասել է Չի Ֆուն Չանը:

2010-ի սեպտեմբերի 30-ի դրությամբՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը հասել է 2 մլն 190 հազարի: Ինչպես հայտնում է ՄՏՍ ընկերությունը, բաժանորդային բազայի աճն անցյալ տարվա համեմատ կազմել է 5.5 տոկոս: ՄՏՍ ընկերության բաժանորդների ընդհանուր թիվը գերազանցել է 100 մլն-ը: 2010-ի սեպտեմբերին ՄՏՍ-ի ընդհանուր բաժանորդային բազային միացել էր 1 մլն օգտագործող, այդ թվում` 570 հազար բաժանորդներ Ռուսաստանից:

Հակավիրուսային ծրագրային ապահովման հեղինակ McAfee-ի զեկույցի համաձայն, հայկական . AM դոմենը հինգերորդն է ռիսկի մակարդակով առաջին մակարդակի դոմենների թվում: Ըստ Mapping the Mal Web-ի տվյալների օգտվողների համար ամենավտանգավորներն են .COM և .INFO դոմենների կայքերը, վիետնամական և կամերունական (.VN , .CM). դոմենները: Առավել անվտանգ են ճապոնական JP դոմենի կայքերը, ինչպես նաև .EDU և .TRAVEL. դոմենները:

Հայաստանն առաջին անգամ է ընդգրկվել McAfee-իհետազոտության մեջ, որն անց է կացվում չորրոդ անգամ: Ըստ փորձագետների, ռիսկերը կապված են դոմենի ցածր արժեքի, վերահսկողության բացակայության ու գրանցման դյուրի կարգի հետ: .AM դոմենի գոտում ընդհանուր առմամբ հետազոտվել է 3, 145 դոմեն, որոնցից 760-ը անվտանգ չեն եղել:

Գայանե Միրզոյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---