Վարորդ հարկավոր չէ

Ինքնագնաց տրանսպորտը փոխում է ժամանակակից աշխարհը

15 դեկտեմբերի 2016
Վարորդ հարկավոր չէ
Վերջերս Միչիգանի նահանգապետ Ռիկ Սնայդերն օրենքների փաթեթ է ստորագրել, որի համաձայն փաստացի օրինականացվում է ինքնագնաց (առանց վարորդի) ավտոմեքենաների մասնավոր և կոմերցիոն օգտագործումը: Նոր օրենքները թույլ են տալիս վաճառել սերիական արտադրության ինքնավար մեքենաներ, որոնք ունեն հավաստագիր: Ավտոմեքենաներին թույլատրվում է առանց վարորդի երթևեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով և շարժվել ավտոշարասյան մեջ: Բացի այդ, նահանգի տարածքում այժմ կարելի է օգտվել ինքնագնաց տաքսիից: Ընդ որում մեքենայի կառավարման պատասխանատվությունը դրվում է ոչ թե ավտոմեքենայի սեփականատիրոջ, այլ կառավարման ավտոմատ համակարգի վրա: Այդպիսով, քայլ առ քայլ, ինքնագնաց մեքենաները կամ ռոբոտ-ավտոմեքենաները իրենց տեղն են գտնում ժամանակակից աշխարհում:

«Նորից բարև»

Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսի արդյունքները

28 հոկտեմբերի 2016
«Նորից բարև»
Microsoft-ից հետո իր նորույթներն է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մյուս հսկան` Apple ընկերությունը: Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսն անցել է Hello Again նշանաբանով և կենտրոնացած է եղել հիմնականում թարմացված Macbook Pro նոութբուքի վրա: Ինչպես միշտ Apple-ին հաջողվել է հետաքրքրել օգտատերերին իր նորամուծություններով, թեև դժվար է նոր շնորհանդեսն իրոք ականավոր համարել:

Գերազանց համակարգիչ և եռաչափ խմբագրում

Microsoft-ի գլխավոր նորույթները

27 հոկտեմբերի 2016
Գերազանց համակարգիչ և եռաչափ խմբագրում
ՏՏ շուկայի ամենահզոր ներկայացուցիչներից մեկը`նորարարությունների հսկա Microsoft-ը հերթական շնորհանդեսն է անցկացրել Նյու Յորքում` ներկայացնելով իր գլխավոր պրոդուկտներն ու պատմելով ապագայի ծրագրերի մասին: Չնայած հսկայական մրցակցությանն ու բջջային արտադրանքի հետ կապված որոշ խնդիրներին` Microsoft-ն այս տարի տեղում չի դոփել` ընկերության ղեկավարությունը վերջնականապես կողմնորոշվել է շուկայում իր ուղղվածությունների առումով, որտեղ ընկերությունն իրեն առավել վստահ է զգում: Դրանք ոչ միայն նոր մշակումներն են ծրագրային ապահովման ոլորտում, այլ նաև վիրտուալ իրականության հետ կապված մեծ հեռանկարները: Բացի այդ, Microsoft-ը մարտահրավեր է նետել Apple-ին` ներկայացնելով գերազանց մոնոբլոկ Surface Studio համակարգիչը:

Մարիոյի երկար ճամփորդությունը

Nintendo-ի պրոդուկտների հնգյակը, որոնք փոխեցին խաղերի ինդուստրիան

24 հոկտեմբերի 2016
Մարիոյի երկար ճամփորդությունը
Հոկտեմբերի 20-ին խաղերի արտադրությամբ զբաղվող ճապոնական Nintendo ընկերությունն ազդարարեց խաղային նոր Switch սարքի թողարկումը: Սարքը լիարժեք կոնսոլի և բջջային խաղային հարթակի յուրօրինակ հիբրիդ է, որն, ըստ մշակողների, լիովին համապատասխանում է ժամանակակից աշխարհի պահանջներին, երբ նույնիսկ խաղային զվարճանքներն ունիվերսալ մոտեցում և սեփական սենյակի սահմաններից դուրս գալու հնարավորություն են պահանջում: Ինչպես հաճախ լինում է, պրեմիերայից հետո գեյմերները բաժանվեցին 2 ճամբարի: Մի մասը Switch-ը համարում է մեծ առաջընթաց, մյուսները Nintendo-ի որոշումը համարում են անհամատեղելին համատեղելու ոչ պրակտիկ փորձ: Ինչևէ, ճապոնական ընկերությունը միշտ առաջին հերթին ներկայացել է որպես նորարար: Եվ դա զուր չէ. գոյության տարիների ընթացքում «մեծ N»-ն բազմիցս է փոխել խաղային զվարճանքների պատկերը:

Կարմիր մոլորակի բնակիչները

Թարմացնում ենք Մարսի «բնակեցման» ժամանակացույցը

20 հոկտեմբերի 2016
Կարմիր մոլորակի բնակիչները
Հոկտեմբերի 19-ին նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Մարսի ուսումնասիրության պատմության մեջ: «ԷկզոՄարս» ծրագրի «Սկիապարելլի» մոդուլը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակում: «ԷկզոՄարսը» Եվրոպական տիեզերական գործակալության (ЕКА) և ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի Մարսի հետազոտման համատեղ ծրագիր է: Ծրագիրը գործարկվել է առաջին հերթին պարզելու համար թե արդյոք Մարսի վրա երբևէ կյանք եղել է և կա արդյոք հիմա:

Երևանն իր ամբողջ հմայքով

Հայաստանի մայրաքաղաքը շուտով կհայտնվի «Yandex.Պանորամայում»

18 հոկտեմբերի 2016
Երևանն իր ամբողջ հմայքով
Վերջին օրերին երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը կարող էին քաղաքի փողոցներում տարօրինակ ավտոմեքենա տեսնել` համայնապատկերային նկարահանումների համար նախատեսված մեծ տեսախցիկով: Դա այսպես կոչված «պանորամամոբիլն է», որը Երևանի համայնապատկերային նկարահանումներ է իրականացնում հայտնի «Yandex. Քարտեզների» «Yandex.Պանորամա» քարտեզագրման ծառայության ընդլայնման համար: Հեռանկարում դա հնարավորություն կտա ունենալ քաղաքի գործնականում բոլոր փողոցների և շենքերի եռաչափ պատկերները, ինչպես նաև ավելացնել Երևանի քարտեզների ճշգրտությունն ու մանրակրկիտությունը «Yandex. Քարտեզներում»:

Փորձիր ապացուցել

Ժամանակակից հայ գիտնականների ոչ ստանդարտ լուծումները համաշխարհային գիտության մեջ

11 հոկտեմբերի 2016
Փորձիր ապացուցել
Գիտական աշխատանքը միշտ հիմնված է 3 «կետի» վրա` տեսություն, կանխատեսում և էքսպերիմենտ: Գիտնականը տեսություն է առաջ քաշում, որը տալիս է այս կամ այն երևույթի բացատրությունը, կանխատեսելով էքսպերիմենտի պայմաններն ու արդյունքը, որը պետք է ստուգի տեսությունը: Եվ միայն դրանից հետո փորձնական հաստատումը կամ հերքումը ի հայտ է բերում գիտական աշխատության արժեքը: Սակայն, ժամանակակից գիտությունը լի է հանելուկներով, որոնց լուծման համար հաճախ հարկ է լինում բախվել ոչ ստանդարտ իրավիճակների, որոնք նմանատիպ մոտեցում են պահանջում: Թարմ գաղափարներն ու ընդունված շրջանակներից դուրս գալու կարողությունը միշտ եղել են գիտությունն առաջ մղող ուժերը` այդպիսի մոտեցումը հաճախ թույլ է տալիս այլ տեսանկյունից դիտարկել խնդիրը:

Դեպի Մարս

Սեպտեմբերի գլխավոր գիտական իրադարձությունները

30 սեպտեմբերի 2016
Դեպի Մարս
Սեպտեմբերի 30-ին ավարտվում է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր առաքելություններից մեկը: Միջմոլորակային «Ռոզետա» զոնդը, որը հետազոտում է Չուրյումով-Գերասիմենկոյի գիսաստղը, ուղևորվում է դեպի այդ երկնային մարմինը կոշտ վայրէջք կատարելու նպատակով: 12 տարի տևած լեգենդար առաքելությունը թույլ է տվել գիտնականներին նոր մանրամասներ պարզել գիսաստղերի կազմավորման և դրանց քիմիական բաղադրության մասին: Չնայած որոշ խնդիրներին, որոնք առաջացան վայրէջք կատարող Philae մոդուլի պարագայում, առաքելությունը կարելի է հաջողված համարել:

«Բարության կորպորացիայի» 18 տարին

Google-ի առավել հեռանկարային 5 նախագիծը

27 սեպտեմբերի 2016
«Բարության կորպորացիայի» 18 տարին
Սեպտեմբերի 27-ին լրանում է ժամանակակից խոշորագույն անդրազգային կորպորացիաներից մեկի` Google-ի 18 տարին: Այն մեկնարկել է որպես որոնողական համակարգ` տարիների ընթացքում արագորեն նվաճելով շուկան մրցակիցներից և ընդլայնելով իր ներկայությունը: Այսօր Google-ը բազմամիլիարդանոց կորպորացիա է, որը զբաղվում է ինովացիոն տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք դուրս են գալիս սովորական որոնողական համակարգի շրջանակներից: 2015-ին, խոշոր վերակառուցումից հետո, ընկերությունը դարձավ Alphabeth հոլդինգի մասը` չկորցնելով իր նշանակությունը: Նախագծերից շատերն ավարտվել են և դարձել մեր կյանքի անբաժան մասը: Մի մասից ընկերությունն ուղղակի հրաժարվել է: Սակայն կան առանցքային և հեռանկարային նախագծեր, որոնք հիմք են հանդիսանում ընկերության հետագա զարգացման համար:

Երկու ֆոտոխցիկ և անլար ականջակալներ

Apple-ի 3 գլխավոր նորույթը

8 սեպտեմբերի 2016
Երկու ֆոտոխցիկ և անլար ականջակալներ
Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 7-ին ամերիկյան Apple ընկերությունն անցկացրեց իր ավանդական աշնանային շնորհանդեսը։ Բնականաբար, բոլորի ուշադրությունը սևեռված էր 7-րդ սերնդի iPhone-ի վրա, սակայն այլ սպասելիքներ նույնպես կային, որոնք, ցավոք, չարդարացան․ մասնավորապես, վերլուծաբանները կանխատեսում էին, որ «կուպերտինյան» հսկան կներկայացնի նաև նոր «Մակբուքերը», անգամ խոսում էին սկզբունքորեն նոր արտադրանքի՝ անվարորդ ավտոմեքենայի ներկայացման մասին։ Իրականությունը, սակայն, մի փոքր ավելի տրիվիալ էր։
---