Սամվել Մարտիրոսյան.

2011թ. հայկական ընկերությունները հասկացան, որ տեղեկատվական անվտանգության համար պետք է գումարներ ծախսել

20 դեկտեմբերի 2011
Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և տեղեկատվության անվտանգության (ՏԱ) մասնագետ Սամվել Մարտիրոսյանը 2011-ի ընթացքում բազմիցս հանդես է եկել մամլո ասուլիսներով և ներկայացրել Հայաստանում տեղեկատվական անվտանգության վիճակն ու զարգացումները։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, Սամվել Մարտիրոսյանն ամփոփեց 2011-ը և կանխատեսումներ արեց 2012 թվականի համար տեղեկատվության անվտանգության տեսանկյունից։

Կարլ Դևիս-Բարեթ.

Windows Phone-ը փոխում է սմարթֆոնի օգտագործման եղանակը

16 դեկտեմբերի 2011
Կարլ Դևիս-Բարեթ
Նոյեմբերին երկօրյա այցով Երևանում էր «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի DPE տեխնիկական գծով ղեկավար Կարլ Դևիս-Բարեթը։ Նրան Հայաստան էր հրավիրել «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչությունը՝ Մայքրոսոֆթի Ինովացիոն կենտրոնում սեմինարներով հանդես գալու համար։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, Կարլ Դևիս-Բարեթը խոսեց Windows Phone բջջային օպերացիոն համակարգի առավելությունների մասին, որոշ կանխատեսումներ արեց բջջային աշխարհի ապագայի մասին և կիսվեց Հայաստանի ՏՏ ոլորտի մասին իր տպավորություններով։ Ըստ նրա, Հայաստանում ՏՏ ոլորտում մեծ ներուժ կա։

Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ.

Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Opera Mini-ի նորարարությունները Հայաստան բերելու համար

19 հուլիսի 2011
Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ
Opera Software ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը և հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը հյուրընկալվեցին վերջերս Երևանում կայացած BarCamp Yerevan 2011-ին: Նրանք PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեցին, թե ինչպես է Opera Software -ը եկամուտ ստանում՝ ունենալով օգտագործողների համար անվճար արտադրանք։ Վլադիմիր Իսաևը խոստովանեց, որ տպավորված է. Հայաստանում Opera Software-ի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։

Չարլզ ՄքՔեթիՆևիլ.

Ապագայի տեխնոլոգիաներ կառուցելիս պետք է հիմնվել բաց վեբ ստանդարտների վրա

6 հուլիսի 2011
Չարլզ ՄքՔեթիՆևիլ
Չարլզ ՄքՔեթիՆևիլը Opera Software ընկերության ստանդարտների տնօրենն է։ Նրա հիմնական խնդիրը բաց վեբ-ստանդարտների քարոզչությունն է։ Նա հետևում է դրանց համապատասխանությանը Opera-ի բոլոր արտադրանքներում, ինչպես նաև պատասխանատու է վեբ ռեսուրսներ նախագծողների հետ կապերի համար: Չարլզ ՄքՔեթիՆևիլը նաև ակտիվ մասնակցություն ունի W3C կոնսորցիումի կոմիտեների աշխատանքում և դրանցից մեկի ղեկավարն է: Նա առաջին անգամ Երևան էր ժամանել BarCamp Yerevan 2011-ին, որի աջակիցներից մեկը հենց Opera Software-ն էր։ BarCamp Yerevan 2011-ին Չարլզ ՄքՔեթիՆևիլը հանդես եկավ վեբ ստանդարտների մասին ներկայացմամբ և սեմինարով։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց վեբ-ի ապագայի իր կանխատեսումների մասին և խոստովանեց, որ չի վստահում ամպային տեխնոլոգիաներին։

Մարկ Միլլեր.

Հայաստանում DELL -ի ներդրումների 90%-ը նույնն է լինելու, ինչ ԱՊՀ բոլոր երկրների համար

23 մայիսի 2011
Մարկ Միլլեր
Ռուսաստանում և Թուրքիայում DELL ընկերության վաճառքի զարգացման գծով մենեջեր Մարկ Միլլերը, որն աշխատում է DELL-ում 9 տարի, վերջերս 2-րդ անգամ այցելեց Հայաստան՝ «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնի» բացմանը։ Այցելության ընթացքում Միլլերն ունեցավ մի շարք գործնական հանդիպումներ ՏՏ ոլորտի մասնագետների և պետական պաշտոնյաների հետ։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում Մարկ Միլլերը նշեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտը լավ ապագա ունի։

.

Ovi Store-ը ներկայացնում է Fitness Planner ծրագիրը Symbian-ների համար

28 ապրիլի 2011
Շնորհիվ այս ծրագրի յուրաքանչյուր մարդ կարող է հաշվարկել, թե օրվա մեջ որքան ժամանակ է քայլում, վազում, լողում կամ այլ մարզաձևով զբաղվում

Վահե Գուլյան.

Մեծ ընկերությունները փորձում են ցույց տալ, որ հոգում են մարդկանց անձնական տեղեկատվության գաղտնիության մասին, սակայն իրականում ոչինչ չեն անում դրա համար

17 դեկտեմբերի 2010
Վահե Գուլյան
2010 թվականի նոյեմբեր ամսին տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ամենաքննարկվող թեմաներից էր Google համակարգում հայտնաբերված լուրջ «անցքը», որը թույլ էր տալիս անձնական տեղեկատվության բացահայտում, ինչը կարող էր օգտագործվել չարագործների կողմից: Պատմության հերոսը 21-ամյա ամերիկաբնակ և ծնունդով հայաստանցի Վահե Գուլյանն էր, ով, գտնելով սխալը, փորձել էր տեղեկացնել այդ մասին Google-ին, սակայն պատասխան չէր ստացել: Երբ պարզվել էր, որ խոցելիությունը վերաբերում է ոչ միայն Gmail էլ. փոստի օգտագործողներին, այլ նաև Google Appls-ի օգտագործողներին (որոնց թվում են մի շարք պետական կազմակերպություններ ԱՄՆ-ում և ողջ աշխարհում), Վահեն որոշել էր գրել ՏՏ ոլորտի ամենահայտնի բլոգերից մեկի` TechCrunch-ի խմբագրին, ցուցադրելով խոցելիությունը իր իսկ բլոգում, որը տեղադրված էր Google-ի սեփական Blogger համակարգում: Աղմկահարույց պատմության մանրամասները Վահեն պատմում է PanARMENIAN.Net-ի թղթակցին` բացառիկ հարցազրույցի շրջանակներում:

Վլադիսլավ Մարտինով.

SAP-ը կաջակցի Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը

6 դեկտեմբերի 2010
Վլադիսլավ Մարտինով
Ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ոլորտում ծրագրային ապահովման խոշորագույն մշակողներից մեկը` գերմանական SAP ընկերությունը, դեկտեմբերի 2-ին դուրս է եկել հայկական շուկա: Գործարար հասարակությանը սպասվող փոփոխությունների և ընկերության պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «SAP- ԱՊՀ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը:

Ռիչարդ Սթոլման.

Երբ այլևս չի լինի ոչ ազատ ԾԱ-ն, այդ ժամանակ կարելի է ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին

18 նոյեմբերի 2010
Ռիչարդ Սթոլման
Ռիչարդ Սթոլմանը` ազատ ծրագրային ապահովման ջատագովը, հաստատելով իր կարգավիճակը, հեգնորեն հագնում է «Սուրբ Emac եկեղեցու» քահանայի փարաջա և ճամփորդում ողջ աշխարհով` զգուշացնելով օգտագործողներին «Մեծ եղբոր» հետապնդումից: Համակարգչային ծրագրերը պետք է տարածվեն ազատ և անվճար, ավելին, նրանց ելակետային ծածկագիրը պետք է հասանելի լինի ծրագրավորողների համար: Ահա Սթոլմանի հիմնական պոստուլատները, որոնք նա ձևավորել է 1980-ականների սկզբին: Նրան անվանում են տարօրինակ մարդ, հիպպի և նույնիսկ կոմունիստ, անգամ` ազատ ԾԱ մարգարե: Մարգարեին ամեն ինչ կարելի է. իր պայքարում նա կարող է Microsoft-ն անվանել վնասաբեր ծրագիր, իսկ Apple-ին` օգտագործողների վրա հարձակման ռահվիրա: Հայաստանում Սթոլմանն առաջին անգամ է, սակայն, PanARMENIAN.Net-ի թղթակցին խոստովանել է, որ Բոստոնում գտնվող իր տանը նա հաց գնում է «Սևան» անունով հացի խանութից և խոստացել է վերադառնալուց հետո խանութի տիրողջ հետ կիսվել Հայաստանի և Սևանա լճի մասին իր տպավորություններով:

Վլադիմիր Գրիգորյան.

«ՏՏ զարգացման կենտրոնի» բացումն Արցախի տեխնոլոգիաների ոլորտում իրավիճակի փոփոխման լուրջ հայտ է

16 հուլիսի 2010
Վլադիմիր Գրիգորյան
2010 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում Արցախի Հանրապետության կառավարության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» բացումը: Կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Արցախում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
---