Ալեքսիս Օհանյան.

Ինտերնետը կարող է օգնել Սփյուռքին ավելի լավ ճանաչել Հայաստանը

8 մայիսի 2010
Ալեքսիս Օհանյան
Ամերիկացի Ալեքսիս Օհանյանը, որն առաջին հերթին հայտնի է որպես լայն ժողովրդականություն վայելող սոցիալական լրատվական reddit.com կայքի հիմնադիր: Կայքէջում գրանցված օգտվողները կարող են Ինտերնետում զետեղված տեղեկատվության հղումներ զետեղել: Սակայն Հայաստանում նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նրա շնորհանդեսը TED խորհրդաժողովում հայտնվեց Ինտերնետում: 2007թ. Ալեքսիս Օհանյանը վաճառեց Condé Nast ընկերության շահութաբեր նախագիծը և հիմնեց Breadpig սոցիալական ձեռնարկությունը` զվարճանքի իրերի վաճառքի համար: Ողջ հասույթը նա ուղղեց դպրոցների կառուցմանը: Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ է այցելում Հայաստան` Kiva ոչ առևտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում, սակայն արդեն նոր ուղևորություններ է ծրագրում դեպի պատմական հայրենիք:

Իգոր Կլիմկո.

«Մրցակցությունն ստիպում է հավաքել, կենտրոնացնել բոլոր ռեսուրսները` լավագույն արդյունքների հասնելու համար»

29 մարտի 2010
Իգոր Կլիմկո
2009 թ. նշանավորվեց բջջային կապի երրորդ օպերատորի, մեծածախ ինտերնետի երրորդ պրովայդերի եւ հաստատագրված հեռախոսային կապի այլընտրանքային օպերատորների մուտքով հայկական շուկա: «ԱրմենՏել» (Beeline) հեռահաղորդակցության առաջատար ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում պատմել է կապի ծառայության շուկայում ընթացող սուր մրցակցային պայմաններում ընկերության զարգացման մասին:

Կարեն Վարդանյան.

Հարկ է ստեղծել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող մեխանիզմներ

10 մարտի 2010
ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը տարիներ առաջ երկրի տնտեսության համար հայտարարեց գերակա, սակայն դրանից ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները չպակասեցին։ ՀՀ վարչապետի հրահանգով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջեւ ՏՏ ոլորտի զարգացումը խոչընդոտող խնդիրները բացահայտելու եւ դրանց լուծման եղանակները 6 ամիսների ընթացքում առաջարկելու գործառույթով աշխատանքային խումբ ստեղծվեց 2009 թվականի նոյեմբերին։ Պարզաբանումների համար դիմեցինք ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին։

Սամվել Մուրադյան.

Վարպետի ձեռագիրը թվայնացնելու համար վարպետների աշխատանք է հարկավոր

19 փետրվարի 2010
Սարքավորումների ձեռքբերումը «Գյուլբենկյան» հիմնադրամի տրամադրած միջոցներով թույլ կտա նոր որակով շարունակել Հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի ֆոնդի թվայնացումը: Թվայնացման առանձնահատկությունների եւ Ինտերնետում հին ձեռագրերի հասանելի որոնողական բազա ստեղծելու հնարավորության մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մատենադարանին տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերող «Ավիաինֆոտել» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Սամվել Մուրադյանը:

Վաչե Կիրակոսյան.

Հայաստանի կառավարությունը մտադիր է ողջ երկրում տարածել օպտիկական կապը

30 մայիսի 2009
Վաչե Կիրակոսյան
Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ում Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու ծրագիրը: Այն բանից հետո, երբ երկրի ավելի շատ քաղաքներ կապված կլինեն միմյանց հետ օպտիկական կապով, կսկսվի էլեկտրոնային կառավարման նախագծի իրագործումը: Կսկսվի նաեւ էլեկտրոնային նույնականացման քարտերի համակարգի մշակումն ու ներմուծումը, որոնք արդյունքում երկրի ներսում կփոխարինեն անձնագրերին: Առաջիկա պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ղեկավար Վաչե Կիրակոսյանը:
---