Google-ում, Facebook-ում տեղադրվող գովազդներն ուզում են հարկել

Google-ում, Facebook-ում տեղադրվող գովազդներն ուզում են հարկել

PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել Google-ի, Facebook-ի և նմանատիպ այլ ընկերությունների էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները հարկելու նախագծին։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ նման կարգավորման բացակայության պատճառով պետական բյուջեն զրկվում է ԱԱՀ-ի գծով եկամուտներից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները հարկվում են աշխարհի առաջատար երկրներում։

«Ինտերնետում, բացելով օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված, որոնց համար այդ ընկերությունները վճարվում են։ Եթե այդպիս գործարքներ են լինում ՀՀ-ում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ ծառայությունը մատուցողի համար, իսկ հարկեր գովազդներից չենք կարողանում գեներացնել»,-հավելել է վարչապետը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին նշել է, որ, ըստ հաշվարկների, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի։

Բադասյանը հավելել է, որ նախագծով կարգավորվում են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող, ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ՀՀ-ում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման հետ կապված հարաբերությունները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
---