Հայաստանում պետության աջակության դեպքում կստեղծվի խոշոր ինտերնետ-օպերատոր 6 հուլիսի 2009 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Դիլիջան քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ղեկավարների միջեւ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկվել է պետության աջակցությամբ ազգային ցանց ստեղծելու հարցը: Անդրադառնալով այս հարցին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտեց, որ 2010-ին Հայաստանում նախատեսվում է տենդեր հայտարարել նոր ինտերնետ-օպերատորի ստեղծելու մասին, որին կարող են մասնակցել հայ պրովայդերները: Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ նոր օպերատորը պետք է լայնածավալ ինտերնետի այնպիսի ցանց ապահովի, որպեսզի նա հասանելի լինի հանրապետության բոլոր շրջանների համար: Արդյունքում, ինչպես նշել է Ներսես Երիցյանը, կառավարությունը եւ պետական կառավարման մարմինները նույնպես օգտվելու են այս օպերատորի ծառայություններից:Հուլիսի 4-5-ը Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ոչ պաշտոնական հանդիպում տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ղեկավարների միջեւ: Ֆորումի կազմակերպիչներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) եւ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը: Ֆորումի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերվում են հեռահաղորդակցությունների միջազգային շուկա դուրս գալուն, էլեկտրոնային ծառայությունների գնաձեւավորման եւ գնային քաղաքականության հարցերին, ինչպես նաեւ պետության աջակցությամբ ազգային ցանց ստեղծելու հարցին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |