Տարածաշրջանում ինտերնետի գները Հայաստանում ամենաբարձրն են, իսկ հասանելիության մակարդակը` ամենացածրը

PanARMENIAN.Net - Համաձայն զեկույցի, որը ներկայացվել է Դիլիջան քաղաքում տեղի ունեցած IT-առաջնորդների ներկայացուցիչների ամեն եռամսյակ անցկացվող հանդիպման ժամանակ, Հայաստանուն Ինտերնետից օգտվում է բնակչության 5.8 տոկոսը, Ադրբեջանում` 12.7 տոկոսը, Վրաստանում` 8.9 տոկոսը, Իրանում` 34.9 տոկոսը, Թուրքիայում` 36.9 տոկոսը:



ADSL տեխնոլոգիայով վայրկյանում 1 մեգաբիթ արագությամբ անսահմանափակ ինտերնետի ամենամսյա վճարը Հայաստանում կազմում է 80 դոլար, Վրաստանում` 10 դոլար, Ադրբեջանում` 40, Թուրքիայում` 28:



Զեկույցի հեղինակներն առաջարկել են Հայաստան Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովին (ՀԾԿՀ) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՏՀ) հետ համատեղ կարգավորել սակագները:



Զեկույցում նաեւ նշվում է, որ պրովայդերները պետք է վարձակալեն «ԱրմենՏելի» պաշարներն ինքնարարժեքի վրա հիմնված գներով եւ ապահովեն սեփական ելքը դեպի միջազգային մայրուղիներ: Բացի դրանից, զեկույցի հեղինակները կարեւորել են Հայաստանում բջջային հեռախոսի փոխանցելիության գործառույթի ներմուծումը` (Mobile number portability MNP): Ծառայությունը թույլ կտա բաժանորդին փոխել հեռախոսային կապի պրովայդերին առանց հեռախոսահամարը փոխելու: Բացի դրանից, փաստաթղթի հեղինակներն առաջարկում են ՀԾԿՀ-ին սկսել MNP ներմուծման ժամկետների որոշման քննարկումները:



Զեեկույցը պարաստել են Կրթության զարգացման ակադեմիայի (Academy for Educational Development AED) հայկական գրասենյակը, Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը (USAID) եւ Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---