Հայաստանում ՏՀՏ ծառայությունների գները նկատելիորեն իջել են 2008 թ. համեմատ

PanARMENIAN.Net - Միջազգային էլեկտրոնային կապի վարկանիշում Հայաստանը գրավել է 94-րդ տեղը` ըստ ՏՀՏ ծառայությունների «գների զամբյուղի» արժեքի ցուցանիշի: Այս տվյալները տեղ են գտել Էլեկտրոնային կապի միջազգային միության 2010 թ. ընթացքում «Տեղեկատվական հասարակության չափումները» զեկուցման մեջ: 2009 թ. «ՏՀՏ ծառայությունների գնային զամբյուղի» ինդեքսը կազմել է 4,94, այսպիսով Հայաստանում ՏՀՏ ծառայությունների գինը 2008 թ. համեմատ բավականին իջել է (7,98):

2009 թ. ֆիքսված լայնահոսք կապի ծառայությունների զամբյուղը կազմել է 11,28 տոկոս` մեկ անձի համար նախատեսված ազգային լողացող շահույթից: ՄԷԿՄ-ի զեկուցման համաձայն, 2009 թ. «ծառայությունների զամբյուղը» կազմում է ֆիքսված եւ շարժական հեռախոսային կապի 1,46 տոկոս եւ 2,08 տոկոս:

ՏՀՏ ծառայությունների «գնային զամբյուղի» օգնությամբ չափվում է ֆիքսված եւ շարժական հեռախոսային կապի ու ֆիքսված լայնահոսք ինտերնետ ծառայությունների գնային հարաբերությունների հասանելիությունը: Զեկուցման մեջ նշվում է, որ ՏՀՏ ծառայությունների արժեքն ազդում է ինչպես ՏՀՏ ներմուծման, այնպես էլ դրանց կիրառման մեջ: Ավելի ցածր գները կարող են ընդարձակել հասանելիությունը եւ կիրառումը:

2008-2009 թթ. ժամանակաընթացքում ՏՀՏ ծառայությունների արժեքը նվազել է համարյա բոլոր երկրներում` միջինը 1,5 տոկոս: ՏՀՏ ծառայությունների ամենացածր գին ունեցող տասը երկրների թվում են` Չինաստանը, Սինգապուրը, Քուվեյթը, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ, Նորվեգիան, Իսլանդիան եւ այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---