Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանում կայանալիք նորարարական ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Շուրջ 70 խոշոր ռուսական ընկերություններ 2010-ի հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին մասնակցելու են Ռուս-հայկական նորարարական արդյունաբերական ցուցահանդեսին:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին “Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալության մամլո ծառայությունից, ցուցահանդեսին և համատեղ բիզնես-համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու ռուսական պատվիրակությունը Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրրիմակովի գլխավորությամբ:

Երրորդ ռուս-հայկական ցուցահանդեսն ընդգրկում է այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են կապը և հեռահաղորդակցությունը, ՏՏ-ն, նորարարարությունները և ներդրումները, մեքենաշինությունը, մետաղագործությունը, էներգետիկան, շինարարությունը, տրանսպորտը և լոգիստիկան, բանկերը և ապահովագրական ընկերությունները, բժշկությունը, կրթությունը, զբոսաշրջությունը և այլն: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալությունը, “Զարուբեժ-Էքսպո” ԲԲԸ-ն, Multi Group կոնցեռնը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---