Armenian Blog Feeds կայքը, որը ստեղծված է հայկական բլոգերի ոլորտը համակարգելու համար, ունի շուրջ 110 բլոգ

Armenian Blog Feeds կայքը, որը ստեղծված է հայկական բլոգերի ոլորտը համակարգելու համար, ունի շուրջ 110 բլոգ

PanARMENIAN.Net - Armenian Blog Feeds կայքը, որը ստեղծված է հայկական բլոգոսֆերան համակարգելու համար, ունի շուրջ 110 բլոգ: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նախագծի հեղինակ Վարդան Պապիկյանը, հայկական բլոգոերի ոլորտում քաղաքականացվածությունն աստիճանաբար նվազում է: «Մենք ցանկանում ենք, որպեսզի զվարճանքներից բացի ինտերնետը Հայաստանում օգտագործվի նաև որպես գիտելիքի աղբյուր, հենց այդ պատճառով մենք աջակցում ենք Հայաստանում թեմատիկ բլոգերի զարգացմանը»,- ասել է Վարդան Պապիկյանը:

Նրա կարծիքով Հայաստանում կան 500 ակտիվ բլոգերներ: Այդպիսի կարծիք ունի նաև տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Իսկ համաձայն ոչ պաշտոնական մարդահամարի, որը Սամվել Մարտիրոսյանն արդեն 4-րդ անգամ անցկացնում է իր բլոգում, LiveJournal համակարգում հաշվվում են մոտ 190 հայ-բլոգերներ աշխարհի տարբեր անկյուններից: «Դա միայն այն բլոգերներն են, որոնք ցանկացել են ասել իրենց անունները, իսկ նրանք կազմում են LiveJournal համակարգի հայ-բլոգերների մոտ 10 տոկոսը»,- ասել է Մարտիրոսյանը: LiveJournal հարթակը մինչև վերջին ժամանակները հայ բլոգերների սիրված հարթակն էր, որտեղ համաձայն պաշտոնական վիճակագրության գրանցված է մոտ 300 մարդ Հայաստանից: Ս. Մարտիրոսյանի խոսքերով, այսօր Հայաստանում ավելի մեծ համբավ են վայելում Blogspot և Wordpress հարթակները:

«Բլոգերի հաշվին այդ հարթակներում ավելի հեշտ է դրամ վաստակելը, նրանք ավելի լավ են ինդեքսավորվում, դրանց օգնությամբ ավելի հեշտ է դուրս գալ միջազգային լսարան»,- կարծում է Սամվել Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---