Orange Armenia-ն iPhone 4-ի վաճառքը կմեկնարկի առաջիկա ամիսներին

Orange Armenia-ն iPhone 4-ի վաճառքը կմեկնարկի առաջիկա ամիսներին

PanARMENIAN.Net - Orange Armenia-ն կմեկնարկի iPhone 4-ի վաճառքը առաջիկա ամիսների ընթացքում: Այդ մասին, պատասխանելով իր բլոգի այցելուների հարցերին, հաղորդել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Orange-ը iPhone 4-ի վաճառքը կմեկնարկի առաջիկա ամիսների ընթացքում իր տարբեր երկրների շուկաներում` ներառյալ Հայաստանում»,- նշել է նա:

iPhone 4-ը ներկայացվել է 2010 թվականի հունիսի 7-ին: iPhone 4-ն ունի 5 մեգապիքսելանոց խցիկ, որի տարբերակիչ առանձնահատկությունը 720p ձևաչափում 30 կադր/վրկ հաճախականությամբ HD-տեսագրություն կատարելու հնարավորությունն է: Որպես iPhone 4-ի կենտրոնական պրոցեսոր օգտագործվում է Apple A4-ը: Նոր iPhone-ի հետ միասին հայտնվել է նաև iPhone OS 4.0 (Apple iOS 4) նոր օպերացիոն համակարգը:

Orange Armenia-ն Հայաստանում iPhone-ի վաճառքի մեկնարկի մասին հայտարարեց մարտի 31-ին: Ներկա պահին ներկայացված են iPhone 3G – 8Gb, iPhone 3G – 16Gb և iPhone 3GS – 32Gb մոդելները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---