Հայաստանի ՀՀՏ ոլորտի առաջատարները «Առանց փողկապի հանդիպում» կանցկացնեն հունիսի 12-13-ը 9 հունիսի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-13-ը Ծաղկաձորում հերթական «Առանց փողկապի հանդիպման» ժամանակ ՀՀՏ ոլորտի առաջատարները կքննարկեն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կրթության առկա խնդիրները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՏՏ Ձեռնարկությունների միության (UITE) մամլո ծառայությունից, համաժողովի մասնակիցները կքննարկեն կրթական գործընթացի մասնակիցների մոտիվացիաների բարձրացման, բուհերի ու բիզնեսի միջև կապերի կարգավորման, բուհերի` որպես գիտատեխնիկական կենտրոնների վերականգնման, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզուների խնդիրները: Ծրագրվում է, որ քննարկմանը կմասնակցեն ՀՀ կրթությաn և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ֆորումի կազմակերպիչներն են ՏՏ Ձեռնարկությունների միությունը (UITE), Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը: Ֆորումն անցկացվում է Մրցունակ մասնավոր սեկտոր CAPS/USAID Ծրագրի աջակցությամբ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |