Դոմինիկ Բարտոն. Հայաստանը պետք է զարգացնի ՏՏ ոլորտը, որպեսզի նրան դուրս չմղեն սպառողական շուկաներից

Դոմինիկ Բարտոն. Հայաստանը պետք է զարգացնի ՏՏ ոլորտը, որպեսզի նրան դուրս չմղեն սպառողական շուկաներից

PanARMENIAN.Net - McKinsey&Company խորհրդատվական ընկերության գլոբալ գրասենյակի տնօրեն Դոմինիկ Բարտոնը Հայաստանի Ազգային մրցունակություն հիմնադրամի երկրորդ համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել «Համաշխարհային տնտեսության ձևավորման վրա ազդող 5 ուժերը» թեմայով:

«Անձամբ ես, առաջին հերթին, ներդրումներ կկատարեի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում: Շատերն այս ոլորտն ընդունում են որպես հետամնաց, բայց դա այդպես չէ: Ներդրումներ կկատարեի նաև առողջապահության, «մաքուր տեխնոլոգիաների», կրթության ոլորտներում»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է հարուստ բնական պաշարներ ունեցող երկրներին, ապա նա կարծում է, որ Ռուսաստանն այդ առումով լավ ապագա ունի: Եթե նա կարողանա արդյունավետ օգտագործել դրանք, ապա ապագայում այդ պաշարները կդառնան երկրի հարստության աղբյուրը: «Հիմա աշխարհն աստիճանաբար ուշադրություն է դարձնում հարուստ բնական պաշարներով երկրներին, բայց խնդիրը նրանում է, թե կկարողանան նրանք խելամիտ կերպով կառավարել դրանք»,- ասել է Բարտոնը:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա փարձագետը կարծում է, որ երկրում արտադրությունը կախված է ներկվող հումքից, ուստի պետք տնտեսության մեջ փոխել շեշտադրումները: «Հնարավոր է, Հայաստանը պետք է զարգացնի ՏՏ ոլորտը , որպեսզի նրան դուրս չմղեն սպառողական շուկաներից»,- ասել է Բարտոնը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---