ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարող է ստանալ LTE տեխնոլոգիայիով ցանցի կազմակերպման համար ռադիոհաճախականությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարող է ստանալ LTE տեխնոլոգիայիով ցանցի կազմակերպման համար ռադիոհաճախականությունները

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հայտը և ՎիվաՍել-ՄՏՍ-ին տրամադրել Հայաստանի Հանրապետությունում LTE (երկարաժամկետ էվոլյուցիա) տեխնոլոգիայի միջոցով շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար 40ՄՀց լայնությամբ Երևան քաղաքում` 2500-2520ՄՀց և 2620-2640ՄՀց, մարզերում` 2600-2640ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն` մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը գործողության ժամկետով:

ՀԾԿՀ-ն հաստատել է «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում LTE (երկարաժամկետ էվոլյուցիա) տեխնոլոգիայի միջոցով շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպելու համար 40ՄՀց լայնությամբ Երևան մարզերում` 2600-2640ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները :

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---