Շվեյցարական «Կազան» մտադիր է աջակցել Wikipedia-ի հայկական կոնտենտի զարգացմանը

Շվեյցարական «Կազան» մտադիր է աջակցել Wikipedia-ի հայկական կոնտենտի զարգացմանը

PanARMENIAN.Net - Շվեյցարական հումանիտար «Կազա» հիմնադրամը մտադիր է աջակցել Wikipedia-ի հայկական կոնտենտի զարգացմանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել «Կազայում», առաջիկայում հանդիպում կկազմակերպվի վիրտուալ հանրագիտարանի ակտիվ հեղինակների հետ: Փորձ կարվի միավորելու նրանց ջանքերը, առավել համակարգված դարձնելով աշխատանքը Wikipedia-ում: Հավանաբար, Wikipedia-ի խմբագրերին տարածք կտրամադրվի, կամ աջակցություն կցուցաբերվի հոդվածների թարգմանության հարցում :

Նախագիծը կմեկնարկի մինչև տարեվերջ: Հայկական Wikipedia-ն (ttp://hy.wikipedia.org) գործում է 2006թ., այն խմբագրում են 10 ակտիվ խմբագրեր: Այսօրվա դրությամբ Wikipedia-ում կա 11 738 հոդված հայերեն լեզվով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---