Հայաստանի կառավարությունը 3,5 մլն դրամ կհատկացնի «Ազգային համագործակցության ցանցի» ստեղծման համար

Հայաստանի կառավարությունը 3,5 մլն դրամ կհատկացնի «Ազգային համագործակցության ցանցի» ստեղծման համար

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է ինտերնետում «Ազգային համագործակցության ցանցի» ստեղծման անհրաժեշտությունը: Քննարկմանը մասնակցել են մշակույթի ու էկոնոմիկայի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Microsoft, Apaga Technologies ընկերությունների, Արդյունաբերողների միության, ՏՏ ձեռնարկությունների միության, «Քվանթ» վարժարանի և մի շարք այլ կազմակերպություների ներկայացուցիչներ: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կառավարությունը 3,5 մլն դրամ կհատկացնի «Ազգային համագործակցության ցանցի» ստեղծման համար: Ինչպես ասել է Հանրային խորհրդի ձեռնարկատիրության ու սպառողների հարցերի գծով հանձնաժողովի ղեկավար Արշակ Սադոյանը, այս նախագիծը պետք է համազգային վիրտուալ տարածության ստեղծման փուլը դառնա: Ըստ նրա, նախագծի վրա աշխատելու համար արդեն ձևավորվել է 13 աշխատանքային խումբ:

Ցանցի լայնածավալ գործարկումը նախատեսվում է մինչև 2011թ. ավարտը: Ինչպես ասել է Արշակ Սադոյանը, նախատեսվում է առաջին փուլում շուրջ 10-15 հազար վեբ-էջ հատկացնել ՀՀ ՓՄՁ-ներին իրենց արտադրանքը ինտերնետում ներկայացնելու համար: Ցանցի ստեղծման նպատակն է տեղեկատվական հանրության ձևավորումը, Հայաստանի քաղաքացիների ու Սփյուռքի ներկայացուցիչների միավորումը: Կայքում կկազմակերպվի տարբեր ծառայությունների տրամադրում՝ սկսած գյուղմթերքի վիրտուալ շուկայից մինչև հեռահար ուսուցում, իրավաբանական ու բժշկական խորհրդատվության տրամդրում և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---