«Ռուսհամագործակցությունը» և ՀՀ ԳԱԱ-ն կհամագործակցեն ինովացիաների ոլորտում25 հունվարի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Ռուսհամագործակցությունը» և ՀՀ ԳԱԱ-ն ինովացիաների ոլորոտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունում, համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովի հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչների հետ՝ Գևորգ Վարդանյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը կարևորվել է ՀՀ երիտասարդ գիտնականների մասնակցությունը ինովացիոն զարգացման ազգային համակարգի զարգացմանը, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջազգային ծրագրի իրագործմանը: Քննարկվել են համագործակցութանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի բազայի վրա: Առաջին հերթին նախատեսվում է կազմակերպել գիտաժողով,որտեղ կարծարծվեն գիտության առաջատար ոլորտներին առնչվող խնդիրներ: Առավել հետաքրքիր զեկույցները կընդգրկվեն հոդվածների ժողովածուի մեջ: Նախագծերի իրականացման համար կստորագրվի շրջանակային համաձայնագիր:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |