Մարտի 8-ին սոցիալական ցանցերից օգտվող տղամարդիկ ակամա սպամերներ են դառնում 8 մարտի 2011 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին սոցիալական ցանցերից օգտվող տղամարդիկ ակամա սպամերներ են դառնում: Ցանկանալով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորել տոնի առթիվ` նրանք մեծ քանակությամբ նկարներ են ներբեռնում Համացանց` որպես էլեկտրոնային բացիկներ: Ըստ երևույթին, շատերը մոռացել են, որ գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որոնք ըստ ճաշակի էլեկտրոնային շնորհավորական բացիկներ են առաջարկում, որոնք երաշխավորված կհասնեն հասցեատիրոջը: Facebook-ում և այլ ցանցերում բեռնված լուսանկարների մեկնաբանությունների հսկայական քանակությունը հակառակ արդյունքն է տալիս. ավտոմատ դառնալով սպամ` նրանք նյարդայնացնում են իգական սեռի ներկայացուցիչներին: Սոցիալական ցանցերից օգտվողները, տեղադրելով շնորհավորական, բայց ծայրահեղ շաբլոն ստատուսներ, ակամա օնլայն ֆլեշմոբերի մասնակիցն են դառնում: Սակայն ոչ հաճախ, բայց և այնպես կարելի է հայ օգտվողների բարի և օրիգինալ շնորհավորանքներ տեսնել` Արման Սուլեյմանյան. Իսկ գիտե՞ք ինչու է Կանանց միջազգային օրն ամսի 8-ին: Որովհետև կինն աշխարհի 8-րդ հրաշալիքն է: Հովհաննես Գրիգորյան. Իհարկե, Աստված սկզբում ստեղծել է տղամարդուն, իսկ հետո` կնոջը: Բայց նախքան վերջնական գլուխգործոցը դուք միշտ էլ սևագիրն եք պատրաստում: Դանիել Վահրամյան. Շնորհավոր ձեր տոնը, օրիորդնե'ր, շնորհավոր ձեր սնանկությունը, ընկերնե'ր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |