Մայիսի 5-ի կեսգիշերին կամփոփվի «ԱրմենՏել» ընկերության «Հոմո Ինտերնետիկուս» մրցույթը

PanARMENIAN.Net - Այսօր ուղիղ կեսգիշերին կամփոփվի «ԱրմենՏել» ընկերության «Հոմո Ինտերնետիկուս» մրցույթը։

«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ «ԱրմենՏել»-ի սպասումները մրցույթի հետ կապված արդարացել են.«Ես հասկացա, որ մեր հայ երիտասարդները սոցիալական ցանցերում նորագույն պրոմո տեխնոլոգիաներ են օգտագործում ։ Իրոք մարտական պայքար էր ընթանում։ Մենք այսօր ուղիղ կեսգիշերին կհայտնենք հաղթողների անունները»։

Անուշ Բեղլոյանը նաև նշեց, որ հաղթողների պարգևատրման արարողությունը կանցկացվի հանդիսավոր կերպով մինչև մայիսի 31-ը և բացի հիմնական մրցանակներից, կլինեն մի քանի խրախուսական մրցանակներ։ «ԱրմենՏել»-ի անձնակազմի նախընտրած աշխատանքները, որոնք այդքան շատ «like»-եր չեն հավաքել՝ կստանան խրախուսական մրցանակներ»,- ասաց Անուշ Բեղլոյանը։

Երբ ընկերությունը նոր էր հայտարարել մրցույթը, խումբն ուներ մինչև 300 անդամ, այժմ 4000-ից ավելի։ Անուշ Բեղլոյանը նշեց, որ չնայած խմբից դուրս գալն ազատ էր՝ ըստ անդամների ցանկության, սակայն շատերը մնացին. «Ես հաճելիորեն զարմացած եմ, որ շատերն, ովքեր միանում էին խմբին քվեարկելու համար, շարունակեցին մնալ խմբի անդամ և անգամ խմբում ստեղծվեց կոմունիկատիվ միջավայր, զրույցներ մեր ծառայությունների մասին»։

Ապրիլի 6-ին «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել էր «Հոմո Ինտերնետիկուս» մրցույթի մասին, որն ընթանում էր ընկերության Facebook-ի խմբում։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել որևէ լուսանկար, գրաֆիկա կամ հեղինակային հոլովակ «ինտերնետը մարդու կյանքում» կամ «մարդիկ ինտերնետում» թեմաներով։ Վերջիններս պարտադիր պետք էր տեղադրել ԱրմենՏել-ի Facebook-ի «Beeline Armenia» խմբում։ Հաղթողը որոշվելու էր ըստ like-երի (հավանումների) քանակների։

Առաջին տեղը զբաղցենողը կստանա մրցանակ նեթբուք և մեկ տարի Hi-Line ինտերնետ ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները՝ մեկ և կես տարի օգտվելու հնարավորություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---