13 մարտի 2004 - 19:22 AMT
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Մայրաքաղաքի կենտրոնում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով միմյանց է բախվել յոթ ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, արգելակների խափանման պատճառով «Գազել» մակնիշի երթուղային տաքսին բախվել է Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում «կանաչ լույսի» սպասող մեքենաներին: Ինչպես հաղորդել է մայրաքաղաքի պետավտոտեսչության աշխատակից Արմեն Հարությունյանը, բախման հետեւանքով վնասվել է «Գազել» մակնիշի երկու միկրոավտոբուս եւ հինգ մարդատար ավտոմեքենա: Զոհեր եւ տուժածներ չկան: Ի դեպ, վթարի պատճառ դարձած երթուղային տաքսին միայն վերջերս է տեխզննում անցել: