Գետաշենի պաշտպանության և Թաթուլ Կրպեյանի մասին հայ հասարակությունը քիչ բան գիտի

Գետաշենի պաշտպանության և Թաթուլ Կրպեյանի մասին հայ հասարակությունը քիչ բան գիտի

PanARMENIAN.Net - Գետաշենի պաշտպանության և Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի` այս հարցում ներդրած ավանդի մասին հասարակությանը քիչ թվով փաստեր են հայտնի: Այս մասին հայտնեց ազգային հերոսի կինը`Իրինա Կրպեյանը` այսօր` «Օղակ.գործողություն, ապրիլ-օգոստոս 1991.Մաս-1`Արցախ» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:

«Թաթուլ Կրպեյանը Գետաշենի պաշտպանությունում իր մահվան գնով կանխեց նախճիրը: Ականատեսները պատմում են, որ հերոսը Գետաշենի պաշտպանության վերջին օրերին ձգանը քաշած նռնակով երկրորդ անգամ մոտեցել էր հակառակորդի տանկին և սպառնացել նրանց հետ մեկտեղ զոհվել, եթե փոխադարձ բանակցություններ չտարվեն: Ի վերջո նրան հաջողվեց գերիներ վերցնել, հակառակորդի հետ բանակցություններ տանել»,-պատմեց հերոսի կինը:

«Օղակ»գործողության հետևանքով Ադրբեջանի և խորհրդային ղեկավարության գորբաչովյան թևի կողմից իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջում, արտաքսման, հայրենազրկման, հայ մշակութային ժառանգության ոչնչացման կամ յուրացման միջոցով:

Արցախի 27 հայկական գյուղերի բնակչություն տեղահանվել է: Այդ բնակավայրերի մի մասը մինչև օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---