7-րդ ընտրատարածքում կպայքարեն Սամվել Ալեքսանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը

7-րդ ընտրատարածքում կպայքարեն Սամվել Ալեքսանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը

PanARMENIAN.Net - 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ պայքար է սպասվում: Պատգամավորական աթոռի համար կպայքարեն ամենախոշոր հայ օլիգարխներից Սամվել Ալեքսանյանը, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նրանցից բացի այդ ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել նաև անկուսակցական Վարդան Վարդանյանն ու Տիգրան Գրիգորյանը:

Հետաքրքիր մրցակցություն է սպասվում նաև թիվ 1 ընտրատարածքում, որտեղ միմյանց հետ կմրցեն իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---