23 մարտի 2012 - 10:25 AMT
Շախմատի ԵԱ-ում Հրանտ Մելքումյանը 3 միավորով կիսում է 1 – 11-րդ տեղերը

Պլովդիվում խաղարկվել են տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրի պարտիները:

Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև ֆիգուրներով հաղթանակ է տարել շվեյցարացի Նիլս Գրադելիուսի հանդեպ: Մելքումյանն իր ակտիվում երեք միավոր ունի և կիսում է 1 – 11-րդ տեղերը: Լրացուցիչ արդյունքներով հայ շախմատիստը 7-րդ տեղում է:

Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Պավել Սիմաշեկին (Չեխիա), Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է խաղացել Վլադիմիր Պոկտինի (Ռուսաստան) հետ, իսկ Զավեն Անդրիասյանը` Բոշկո Տոմիչի (Բոսնիա և Հերցեգովինա): Արման Փաշիկյանն ու Վլադիմիր Պողոսյանը զիջել են համապատասխանաբար Օղուլցան Քանմազալփային (Թուրքիա) և Միոդրագ Պերունովիչին (Սերբիա):

Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում են 350 շախմատիստներ, ընթանում է շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի:

Ժամանակի վերահսկողությունը լինի 90 րոպե է 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: