23 մարտի 2012 - 10:46 AMT
Բերնանկե. ԱՄՆ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ եվրոպական պարտքային ճգնաժամի համար

ԱՄՆ տնտեսությունը բավականաչափ չի ամրապնդվել աճի բավարար տեմպեր գրացնելու համար, հայտարարել է ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի (ԴՌՀ) ղեկավար Բեն Բերնանկեն՝ ելույթ ունենալով դասախոսությամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Պետպարտքի ու սպառման տեմպերի տեսակետից ԱՄՆ տնտեսությունը դեռ չի հասել մինչճգնաժամային մակարդակի»,-ասել է Բերնանկեն:

Նա նշել է, որ գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում՝ 8,3 տոկոս, դեռ մտավախություն է առաջացնում: Ըստ Բերնանկեի, այս պարագայում ԱՄՆ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ եվրոպական պարտքային ճգնաժամի առջև, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: