15 մարտի 2004 - 17:39 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՄԲԻՈՆԻՑ
Այսօր Ժնեւում բացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 60-րդ նստաշրջանը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, առաջին երկու օրերին նստաշրջանի աշխատանքին կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ակնկալվում է նաեւ նրա ելույթը նստաշրջանի ամբիոնից: Համաժողովի շրջանակներում Վ.Օսկանյանը առանձին հանդիպումներ կունենա Իտալիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի եւ Էստոնիայի ԱԳՆ ղեկավարների հետ: Նշենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ընդգրկված է 53 երկիր: