Պաշտոնյա. ՀՀ չունի ջրայն ռեսուրսների պակաս, սակայն կա օգտագործման արդյունավետության խնդիր

Պաշտոնյա. ՀՀ չունի ջրայն ռեսուրսների պակաս, սակայն կա օգտագործման արդյունավետության խնդիր

PanARMENIAN.Net - Մակերեսային ջրային հոսքերի առաջացում Հայաստանում լինում է մարտ-մայիս ամիսներին, արդյունքում Հայաստանում գործող 70 ջրամբարներում հաջողվում է պահեստավորել 1 մլրդ խմ ջուր: Այս մասին մարտի 23-ին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վալոդյա Նարիմանյանը: Միաժամանակ, ըստ նրա, նույն ժամանակահատվածում ջրային ռեսուրսների մոտ 60 տոկոսը հեռանում է երկրից, ուստի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առաջանում է պակասուրդ: «Մենք չունենք ջրայն ռեսուրսների հետ կապված խնդիրներ, սակայն կա դրանց օգատագործման արդյունավետության խնդիր»,-ընդգծել է նա:

Այս առնչությամբ պաշտոնյան հայտարարել է, որ, այնուամենայնիվ, առաջատար միջազգային կառույցները, ինչպիսիք են ՄԲ-ը, ԱՄՆ Զարգացման միջազգային կազմակերպությունը (USAID), ԵՄ համապատասխան կառույցները, Հայաստանում գրանցել են զգալի աճ` վերջին 10 տարիների ընթացքում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում: Այդ պատճառով, ինչպես հաղորդել է Վոլոդյա Նարիմանյանը, «Ազգային ջրային ծրագրի մասին» օրենքի շրջանակներում առաջիկա 20-30 տարիներին ծրագրվում է կառուցել 70-80 ջրամբար` 2 մլրդ խմ ջրի համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---