23 մարտի 2012 - 15:36 AMT
Լույս է տեսել Արամ Հայկազի գրական նյութերի երկրորդ հատորը

Լույս է տեսել սփյուռքահայ գրող Արամ Հայկազի գրական նյութերի երկրորդ հատորը: Այն կրում է «Արամ Հայկազ. Մոռացուած էջեր» խորագիրը: Հատորում ընդգրկված են Արամ Հայկազի գրչին պատկանող տասը տարվա (1951-1960) գրական լրակազմված և ծանոթագրված նյութերը: Ժամանակագրական կարգով ներկայացված պատմվածքները, հոդվածները, գրախոսություններն ու հրապարա-կախոսական բնույթի նյութերը առաջին անգամ են մեկ ժողովածուի մեջ համահավաք կերպով ներկայացíում։

Ժողովածուն բացվում է Մ.Խաչատրյանի «Կազմողի կողմից» խոսքով, որում հեղինակն իր երախտագիտության խօսքն է հղում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին՝ երկրորդ հատորի հրատարակությանն աջակցելու համար։ Չեն անտեսված նաև այն անձինք, որոնք իրենց ներդրումն ունեն ժողովածուն անթերի ներկայացնելու գոր-ծում։

«Արամ Հայկազ. Մոռացուած էջեր» գռքի Բ հատորն ընդգրկում է տարբեր ժանրի նյութեր՝ գրախոսականներ, նամակներ, ակնարկներ, պատվածքներ, ճառեր, հոբելյանական առիթներով ասված բանախոսություններ։ Իր հույզերի ու մտորումների մեջ Արամ Հայկազն այս անգամ ևս անկեղծ և անմիջական է։ Ժողովածուում տեղ են գտել Արսեն Երկաթի, Խոսրով Ներսիսեանի և այլոց մի շարք վերլուծականներ։ Ինչպես միշտ, որպես հարազատ և անջնջելի թեմա՝ Արամ Հայկազը անդրադառնում է Շապին Գարահիսարի հերոսամարտին։