23 մարտի 2012 - 15:46 AMT
Մասիս Մայիլյան. ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով չի անդրադառնա բանակցությունների վրա

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը մեկնաբանել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթը, ըստ որի առաջարկվում է Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ ՄԽ-ում փոխարինել ԵՄ մանդատով: Ըստ Մասիս Մայիլյանի, նման նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես է եկել ամրապնդելու համար իր դիրքերը Հարավային Կովկասում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

ԵՄ ներկայացուցիչները վաղուց էին խոսում այն մասին, որ Եվրոպան մտադիր է ակտիվացնել իր դերակատարությունը կարգավորման գործընթացում և այս քայլը դրա ապացույցն է: Ըստ Մայիլյանի, մեծ փոփոխություններ բանակցային գործընթացում Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով չի բերի, եթե իհարկե Եվրոպան հանդես չգա նոր առաջարկություններով: