23 մարտի 2012 - 16:07 AMT
Ալավերդու թիմը դարձել է Հայաստանի մարզադպրոցների հանդբոլի չեմպիոն

Երևանում մարտի 23-ին ավարտվել է Հայաստանի մարզադպրոցների թիմերի շարքում հանդբոլի մրցաշարը: Մասնակցել են 1995-1997թթ. ծնված հանդբոլիստները: Մրցաշարի հաղթող է դարձել Ալավերդու թիմը, որը եզրափակչում 26:22 հաշվով պարտության է մատնել Աջափնյակի թիմին: Ալավերդու թիմը դարձել է մինչև 14 տարեկանների Հայաստանի չեմպիոն:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու խաղացող Ալիկ Պապոյանը խոստովանել է, որ բոլոր խաղացողները շատ ուրախ են հաղթանակի համար և կփորձեն շարունակել ելույթը նաև մնացած մրցաշարերում: «Մենք համառորեն մարզվում էինք և պատրաստվում մրցաշարին: Շատ հաճելի է, որ մենք հայրենի քաղաք կվերադառնանք ոսկե մեդալներով: Մի քանի օր կպատրաստվենք պատանիների շարքում Հայաստանի առաջնությանը»,- ասել է Պապոյանը:

Ապրիլի 19-ին մեկնարկում է պատանիների շարքում Հայաստանի առաջնության առաջին փուլը: