Արտակ Գաբրիելյան. Եվրոպան պետք է կոչ անի իր դաշնակցին՝ Վրաստանին, լուծել Ջավախքի բոլոր հարցերը

Արտակ Գաբրիելյան. Եվրոպան պետք է կոչ անի իր դաշնակցին՝ Վրաստանին, լուծել Ջավախքի բոլոր հարցերը

PanARMENIAN.Net - Ջավախքի հայկական կազմակերպությունների խորհրդի համակարգող և Ա-Ինֆո գործակալության տնօրեն Արտակ Գաբիրելյանն այս ամսվա սկզբին մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է անցկացրել Եվրոպական խորհրդարանի առանցքային անդամների և Եվրոպական միության այլ պաշտոնատար անձանց հետ, հաղորդում է Asbarez-ը: Գաբիրելյանը հանդիպել է ԵԽ փոխխոսնակ Յորգոս Պապաստամակոսի՝ Հարավային Կովկասում ԵԽ պատվիրակության անդամի, Տրայան Ունգուրյանուի՝ արտաքին կապերով ԵԽ հանձնաժողովի անդամի, Անդրեյ Կովաչյովի՝ Եվրոպայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փոխնախագահի հետ:

Այդ հանդիպումներում Գաբրիելյանը ներկայացրել է Ջավախքի հայ համայնքի դրությունը, նշելով, որ իր այցը Բրյուսել Վրաստանի իշխանությունների՝ Ջավախքի հայ համայնքի հետ հանդիպումից հրաժարվելու արդյունք է:

Գաբրիելյանը ներկայացրել է ջավախահայերի պահանջները վրացական իշխանություններին՝ Սամցխե-Ջավախեթին և Ծալկային ինքնավար տարածքային կարգավիճակի տրամադրում դաշնային Վրաստանի կազմում, Ախալքալաք և Նինոցմինդա շրջաններում պետական կառավարման ոլորտում հայոց լեզվի կիրառման թույլտվություն, տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացում և նախագծերի իրագործում՝ երկրի մնացած մասի տնտեսական զարգացմանը հասնելու համար և այլն:

Գաբրիելյանը նշել է, որ խորհուրդը ցանկացել է, որպեսզի Եվրամիությունը և Եվրոպան ընդգրկվեն այդ գործընթացում և կոչ անեն իրենց դաշնակցին՝ Վրաստանին, պատշաճ կերպով լուծել Ջավախքի հետ կապված հարցերը:

Գաբրիելյանին ուղեկցել են Եվրոպայի հայկական ֆեդերացիայի անդամներ Գասպար Կարապետյանը և Բեդո Դեմիրճյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---