23 մարտի 2012 - 16:26 AMT
Ընտրություններից հետո ՀԱԿ-ն ըստ էության կվերափոխվի ՀՀՇ-ի, կանխատեսում է Կարեն Քոչարյանը

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ընտրություններից հետո ըստ էության կվերածվի Հայոց համազգային շարժման (ՀՀՇ), կարծում է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա ուշադրություն է դարձրել ՀԱԿ-ում վերջին միտումներին, դրանից մի շարք քաղաքական ուժերի դուրս գալուն, ընտրություններից հետո «Հանրապետություն» կուսակցության հնարավոր դուրս գալուն: «Եթե հաշվի չառնել մի քանի «մարդ-կուսակցություններին», կմնա միայն ՀՀՇ-ն: ՀԱԿ-ը բոլորովին այլ կերպ էր սկսել, բայց ավարտում է ինչպես ՀՀՇ-ն»,- նշել է փորձագետը:

Քոչարյանը նա նշել է ՀԱԿ-ում նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դերը, հիշեցնելով ՀԱԿ անդամներից մեկի՝ Հրանտ Բագրատյանի խոսքերը՝ «եթե չլինի Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը չի լինի»:

Նա նաև նշել է, որ «Էլեկտորատի առումով ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստանը» նման են՝ ընկալում են իրենց առաջնորդներին: Միայն եթե ԲՀԿ առաջնորդի ընկալումն ավելի շատ սոցիալական է, ՀԱԿ առաջնորդինը՝ քաղաքական»:

Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը նշել է, որ ՀԱԿ համամասնական ցուցակն անակնկալ չեղավ, դրանում ներկայացված են անվանի փորձառու քաղաքական դեմքեր: «Ուրիշ հարց է, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքն այդ մարդկանց հանդեպ»,- նշել է նա: Փորձագետը հավելել է, որ «ՀԱԿ ցուցակն ըստ էության բխում է նրա կառուցվածքից: Այն առաջնորդությունը, որն առկա է ՀԱԿ-ում, տրամաբանորեն արտացոլվել է համամասնական ցուցակի առաջին տասնյակում»: