23 մարտի 2012 - 16:47 AMT
Ավարտվեցին ՀՀ նախագահի մրցանակի «գործիքային կատարում» անվանակարգի լսումները

Այսօր` մարտի 23-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թ-ի երիտասարդական մրցանակի լսումների եզրափակիչ փուլը «Գործիքային կատարում» անվանակարգում:

Եզրափակիչ փուլին մասնակցում էին դաշնակահարներ Լիլիթ Զաքարյանը և Իզաբելա Մարությանը, ջութակահար Հրայր Կարապետյանը և թավջութակահար Հասմիկ Վարդանյանը:

Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 29-ին` մրցանակների շնոևհման օրը:

Լսումների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 20-ին, որին մասնակցել է 7 երաժիշտ: