23 մարտի 2012 - 16:51 AMT
ՄԱԿ ԱԽ հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ այնքան էլ դուր չի եկել Սիրիայի ընդդիմությանը

Սիրիական ընդդիմությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը կոչ է անում կատարել Քոֆի Անանի առաջարկները երկրում ճգնաժամի կարգավորման համար, համարում է արժանի, բայց «սիրիական ժողովրդի իրական պահանջներին չհամապատասխանող», հաղորդում է France Press գործակալությունը՝ մեջբերելով Սիրիական ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Գալյունին:

«Այդ հայտարարությունն արժանի նրան, որպեսզի ներկայացնել ընդհանուր դիրքորոշումը միջազգային հանրությանը՝ ուղղված Բաշար Ասադի քաղաքականության դեմ: Սակայն, անկեղծ ասած, այն չի պատասխանում սիրիացի ժողովրդի իսկական պահանջմունքներին»,- ասել է նա: