23 մարտի 2012 - 16:53 AMT
Անդրեյ Արեշև. ԵՄ և Ֆրանսիայի դիրքորոշումները ղարաբաղյան հարցի շուրջ միշտ չէ, որ համընկնում են

ՌԳԱ Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի ԱԻ քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Եվրախորհրդարանի փաստաթուղթը Հայաստանի վերաբերյալ, որում առաջարկում է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով: Արեշևի կարծիքով, այս որոշումը վաղուց էր նախապատրաստվում և բխում է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու ԵՄ ցանկությունից: Բացի այդ, Ֆրանսիա,` որպես ԵՄ անդամ, դե-ֆակտո ներկայացնում էր ԵՄ դիրքորոշումը, սակայն փորձագետը պակաս կարևոր չի համարում այն, որ Ֆրանսիայի ցանկություններն ու կարծիքները տարբերվում էին ԵՄ մյուս անդամների կարծիքներից: Հենց այս պատճառով, Բրյուսելի ճնշմամբ հարցը քննարկման է դրվել և, ամենայն հավանականությամբ, այն կհաստատվի:

Բուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխություններն ըստ Արեշևի քիչ հավանական են, չնայած որ, ԵՄ անդամների դիրքորոշումներն այս հարցի առնչությամբ տարբեր են: