23 մարտի 2012 - 18:07 AMT
Հաստատվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ի հաշվետվությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ կառավարության մամուլի ծառայութունից` քննարկվել են հիմնադրամի 2011 թ. տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ հիմնադրամն ստացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (INQAAHE) նախնական անդամակցության կարգավիճակ, ինչպես նաև դարձել է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի կառավարման խորհրդի անդամ: Նա զեկուցել է նաև հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մանրամասներ են ներկայացվել կառույցի որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի և միջազգային համագործակցության արդյունքների վերաբերյալ: Նա նշել է, որ

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները: