23 մարտի 2012 - 18:08 AMT
Բաշար Ասադի մորը, կնոջը, քրոջը և հարսին արգելել են հայտնվել Եվրոպայում

Եվրոպական միությունն անհատական պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի շրջապատի չորս կանանց նկատմամբ, ներառյալ նրա կնոջը՝ Ասմային, գրում է The Daily Telegraph-ը:

Այդ որոշման համաձայն, նրա մոր, կնոջ, քրոջ և հարսի բոլոր ակտիվները ԵՄ երկրներում սառեցվել են, իսկ նրանց արգելել են հայտնվել ԵՄ 27 երկրների տարածքում: