23 մարտի 2012 - 18:19 AMT
Սեյրան Օհանյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է զինաթափմանն առնչվող հարցեր

Մարտի 21-22-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գտնվում էր Նյու Յորքում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում` Զենքի առևտրի պայմանագրի, ռազմական ծախսերիև բյուջեի, փոքր զենքի և թեթև սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման և վերացման, ինչպես նաև տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբՀայաստանի մոտեցումները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի ներքո ազգային զեկույցների պարբերաբար ներկայացման և զինաթափման հարցերով համաժողովներին հայկական կողմի ակտիվ մասնակցության հարցերը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի և նույն դեպարտամենտի քաղաքականության ևծրագրավորման վարչության պաշտոնատարների հետ համատեղ աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության, ինչպես նաև հումանիտար ականզերծման կարողությունների զարգացման և այդ ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայկական համայնքիներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: