23 մարտի 2012 - 18:20 AMT
Հայաստանը դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի անդամ

Սլովենիայի Մարիբոր քաղաքում մարտի 15-18-ը տեղի ունեցած Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի վեհաժողովում Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիան դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի լիիրավ անդամ:

Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի վեհաժողովը, որին մասնակցել են 44 երկրներ, միաձայն քվեարկության արդյունքում ՀՈՒՖ-ն ճանաչել է որպես լիիրավ անդամ:

Հուլիսի 13-23-ը Իսպանիայի Կորդոբա քաղաքում կկայանա Եվրոպական ուսանողական անդրանիկ օլիմպիադան, որին կմասնակցեն նաև Հայաստանի ուսանող-մարզիկները: