23 մարտի 2012 - 18:57 AMT
Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:«Մենք կարևորում ենք Հանրային խորհրդի աշխատանքները, որը հայ իրականության մեջ նոր ինստիտուտ է և առաջին քայլերն է կատարում: Տեսնում ենք, որ խորհուրդը հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է զբաղեցնել կարևոր դեր»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ տեսակետից Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը խիստ օգտակար է:

Քրիստոս Պոլիզողոպուլոսը տեղեկացրել է, որ Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և Հայաստանի Հանրային խորհրդի միջև ստորագրվելու է համագործակցության հուշագիր, ինչը նոր խթան կհանդիսանա նաև հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում: Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը նշել է, որ Հունաստանը որպես ԵՄ անդամ պետություն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բարեկամ Հայաստանին՝ եվրաինտեգրման ճանապարհին:

Զրուցակիներն անդրադարձ են կատարել Հունաստանում առկա տնտեսական, քաղաքական իրավիճակին և առաջիկա ծրագրերին: Քրիստոս Պոլիզոգոպուլոսը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Հունաստանի վարչապետի ջերմ ողջույնները: