Aliose-ը հայ հանդիսատեսին կներկայանա ամբողջովին նոր ծրագրով

Aliose-ը հայ հանդիսատեսին կներկայանա ամբողջովին նոր ծրագրով

PanARMENIAN.Net - Aliose շվեյցարական փոփ խումբն իր Հայաստանյան համերգներում ներկայացնելու է ամբողջովին նոր ծրագիր, որը ներկայացվել է ընդամենը չորս անգամ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց խմբի անդամ Ալիզե Օսվալդը: Նա նաև նշեց, որ Հայաստան է բերվել ազգային «Հոնգ» կոչվող գործիքը, որի վրա առհասարակ շատ քիչ են նվագում:

Խումբը Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակում, և ելույթ է ունենալու մարտի 23–ին Երևանի Մեցցո ակումբում և Գյումրիի «Տիրամայր Հայաստանի կենտրոն»-ի դահլիճում: Հայաստանից հետո խումբը ելույթ է ունենալու նաև հարևան Վրաստանում:

Համերգի կազմակերպիչն է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համատեղ:

Համերգը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում (mois de la francophonie) շվեյցարական կողմի ներդրումն է:

Aliose խումբը կազմավորվել է 2007 թ-ին որպես դուետ, առաջին ձայնասկավառակը թողարկել են 2009 թ-ի սկզբին: Առաջին երեք տարիների ընթացքում նրանք 125 համերգ են տվել, որոնցից մեկ երրորդը` արտասահմանում: 2010թ-ին խմբին միացավ երրորդ անդամը` թավջութակահարը (սկզբում Սառա Օսվալդը, այնուհետև Զեֆիրին Ռեյ-Բելլեթը): Aliose-ը որպես տրիո հանդես եկավ մինչև 2011թ-ը, և այդ ընթացքում ձայնագրեց երկրորդ ձայնասկավառակը: Այժմ խումբը բաղկացած է չորս անդամներից: Խումբը մասնակցել և հաղթել է բազմաթիվ փառատոներում և մրցույթներում, և ստացել ոսկե մեդալներ և գրան պրիներ: Խումբը մեկ անգամ պայքարել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի շվեյցարական նախընտրական փուլին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---