23 մարտի 2012 - 19:24 AMT
Բելառուսի ԱԳՆ. Երկրից հեռացած Եվրամիության երկրների դեսպանները կարող են ետ չվերադառնալ

Բելառուսական իշխանությունները պատասխանե են ԵՄ որոշմանը հանրապետության դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Բելառուսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Եվրամիության երկրների դեսպանները, ովքեր վերջերս լքել են հանրապետությունը, կարող են ետ չվերադառնալ: Նման հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես է եկել ԱԳՆ մամլո քարտուղար Անդրեյ Սավինիխը: