Մայիսի 30-ին Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն համագործակցությունը զանազան ոլորտներում

Մայիսի 30-ին Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն համագործակցությունը զանազան ոլորտներում

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աշխաբադում: Այդ գագաթաժողովի ընթացքում կուսումնասիրվի համագործակցության 10 պայմանագիր: Միջոցառման նպատակը զանազան ոլորտներում, այդ թվում երկրների միջև հումանիտար համագործակցության ընդլայնման ուղիների ուսումնասիրությունն է:

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները ապրիլի 6-ին կհանդիպեն Աստանայում, որպեսզի քննարկեն Համագործակցության ղեկավարների առաջիկա գագաթաժողովի տարբեր կողմերը: Բացի այդ, ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի 2011թ. ԱՊՀ շրջանակներում միջարտգործնախարարական բազմաստիճան խորհրդակցությունների ծրագրի իրականացումը և 2012 թվականի ծրագրերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---