23 մարտի 2012 - 20:08 AMT
ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարը ներկայիս տնօրենին մեղադրում է Արևմուտքին «ծառայություն մատուցելու» մեջ

ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարությունը գործակալության ներկայիս գլխավոր տնօրենին մեղադրում է արևմտամետ դիրքորոշման մեջ: Արևմուտքին «լավություն անելու» վերաբերյալ Յուկիա Ամանոյին մեղադրանքներ են ներկայացրել գործակալության նախկին ղեկավարներից երկուսը: Այդպես Իրաքում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների նախկին պետ Ռոբերտ Քելլին ասել է, որ Իրաքում զանգվածային խոցման զենքի առկայության մասին կեղծ զեկույցների և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ամանոյի ներկայիս զեկույցների միջև մտահոգիչ նմանություն է դիտվում:

Քելլիի խոսքով` Յուկիա Ամանոն կարող է «ընկնել նույն փոսը, որում հայտնվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին, ով 2002-2003թթ. Իրաք ներխուժելու նախաշեմին հանգամանալից հետաքննություն չէր իրականացրել և սահմանափակվել էր հետախուզական տվյալների մակերեսային վերլուծությամբ»: