2012թ. ԵՄ երիտասարդական ծրագրի շրջանակում կգործարկվի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրը

2012թ. ԵՄ երիտասարդական ծրագրի շրջանակում կգործարկվի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրը

PanARMENIAN.Net - 2012-2013 թվականներին Եվրոպական հանձնաժողովը ամրապնդելու է Արևելյան գործընկերներության երկրների`Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ համագործակցությունը երիտասարդական ոլորտում` օժանդակելով երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող պետական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կատարելագործմանն ու մեծացնելով երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումը տարածաշրջանում: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջոցառումները կֆինանսավորվեն Արևելյան գործընկերության մամուլի և տեղեկատվության բաժինը:

Հաղորդագրության համաձայն` երիտասարդական ծրագրի, որի բյուջեն կազմում է 3 մլն. եվրո, շրջանակներում 2012 թվականի երկրորդ կեսին նախադրվելու է Արևելյան գործընկերության երիտասարդական մարզային բաժինը և Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի միջոցով: Նախատեսվում է, որ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն շուրջ 1400 լրացուցիչ ծրագրեր` ընդգրկելով շուրջ 21 000 պատանիների ու երիտասարդ աշխատողների երիտասարդական փոխանակման ծրագրերից, կամավորական ծառայություններից և ցանցային գործունեությունների մասնակիցներից:

Ֆինանսավորուման նպատակն է օժանդակել առավելապես վատ պայմաններում գտնվող, գյուղական և քաղաքի լքված վայրերում բնակվող երիտասարդներին: Այլ նպատակների շարքում են տարածաշրջանում երիտասարդներին նվիրված գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացումն ու դրական փորձի փոխանակումը:

«Արևելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովը» տեղի է ունենալու ս.թ. մարտի 26-28ը, Երևանում: Այն հնարավորություն կտա պատանիներին և երիտասարդ աշխատողներին տեղեկություն հավաքել ֆինանսավորման նոր գործիքի և դրանից օգտվելու կարգի մասին: Եվրոպական հանձնաժողովի և տարածաշրջանի կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպված այս միջոցառումը միավորելու է շուրջ 100 մասնակիցների:

«Երկխոսությունն ու փոխանակման ծրագրերը Եվրոպական միության, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների պատանիների, երիտասարդ աշխատողների և երիտասարդական կազմակերպությունների միջև հանդիսանում են ժողովրդավարությունը կայունությունն ու բարգավաճումն ամրապնդելու երաշխիքը: Նման միջոցառումները նպաստում են` հնարավորություն ընձեռելով, որպեսզի երիտասարդները հանդիպեն, տեղեկացված լինեն և ստեղծենւ գործընկերության մթնոլորտ: Իմ նպատակն է մեծացնել տարածաշրջանի մասնակիցների թիվը երիտասարդների փոխանակման ծրագրերում կամավորական ծառայություններում և վերապատրաստման ծրագրերում` ներգրավելով հատկապես խոցելի երիտասարդական խմբերի ներկայացուցիչների»,- նշել է ԵՄ Կրթության, մշակույթի և երիտասարդության հանձ¬նա¬կատար Անդռուլա Վասիլիուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---