Դմիտրի Մեդվեդևը մարտի 25-ին կհանդիպի ՄԱԿ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ

Դմիտրի Մեդվեդևը մարտի 25-ին կհանդիպի ՄԱԿ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մարտի 25-ին կհանդիպի ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ: Բացի այդ նախատեսվում է Աննանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, Ռուսաստանը կարևորում է առաջիկա հանդիպումն Աննանի հետ:

«Ռուսաստանը կողմ էր նրա նշանակմանն այդ պաշտոնում, հաշվի առնելով նրա փորձն ու բարձր հեղինակությունը տարածաշրջանային ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քոֆի Աննանի հետ հանդիպման նպատակը կլինի ներսիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների վերլուծությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---