Շուրջ 11 հազար նիգերիացիներ դատի են տվել Royal Dutch Shell ընկերությանը նավթի արտահոսքի համար

Շուրջ 11 հազար նիգերիացիներ դատի են տվել Royal Dutch Shell ընկերությանը նավթի արտահոսքի համար

PanARMENIAN.Net - Շուրջ 11 հազար նիգերիացիներ Նիգեր գետի ակունքների մոտ գտնվող 35 գյուղերից հայցով դիմել են Լոնդոնի Բարձր դատարան՝ անգլա-հոլանդական Royal Dutch Shell ընկերության դեմ: Հայցվորները պնդում են, որ նավթի արտահոսքի պատճառով 2008թ. ոչնչացավ իրենց տարածաշրջանի շրջակա միջավայրը և նրանք զրկվեցին գոյության միջոցներից: Հայցի գումարը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դոլարը:

Նիգերիացիների փաստաբանը Լոնդոնում հայտարարել է. «Նրանք մեզ առաջարկ արեցին, սակայն համայնքներն այն չընդունեցին»: Սակայն, իրավաբանը հուսով է, որ կողմերը դեռ կարող են համաձայնության գալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---