16 մարտի 2004 - 18:37 AMT
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ես մտադիր եմ շարունակել իմ բարեգործական գործունեությունը Հայաստանի համար` չէ՞ որ այնտեղ իմ արմատներն են: Այս մասին նախօրեին Բեռլինում հայտարարել է աշխարհահռչակ երգիչ եւ դերասան Շառլ Ազնավուրը: Ինչպես տեղեկացրել են գերմանական ԶԼՄ-ները, ապրիլին 80-ամյա երգիչը համաշխարհային շրջագայության կմեկնի, որտեղ կներկայացնի իր դուստր Սեդայի հետ միասին կատարած երգերի նոր ձայնասկավառակը: